Զորակոչի ընթացքին և իրականացվող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով հուլիսի 17-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այցելել է ՀՀ ՊՆ Կենտրոնական հավաքակայան:
Սեյրան Օհանյանը հավաքակայանում հետաքրքրվել է զինակոչիկների առողջական վիճակով, հետևել է հավաքակայանում ընթացող բուժզննման գործընթացին, զրուցել է բժշկական անձնակազմի հետ:
Հավաքակայանի աշխատակիցներին և զորակոչային հարցերով զբաղվող մարմինների ներկայացուցիչներին անհրաժեշտ ցուցումներ տալուց հետո պաշտպանության նախարարը հետևել է վիճակահանության ընթացքին:
ՀՀ պաշտպանության նախարարը հավաքակայանում զրուցել է նաև որդիներին ճանապարհելու եկած ծնողների հետ, տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը: