Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը տեղեկություն է տարածել, որում նշում է՝ Քարվաճառում ավարտվել է ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման գործողությունը։
ՊԲ հաղորդագրությունում նշված է.
«Այսօր` ժամը 13:00-ի դրությամբ, Քարվաճառում ավարտվել է ՊԲ հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից իրականացվող գործողությունը ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման ուղղությամբ: Արդյունքում խմբի բոլոր անդամները գերեվարվել կամ ոչնչացվել են հայկական ուժերի կողմից: Դեպքի այլ մանրամասներ կհաղորդենք ավելի ուշ»:
Հիշեցնենք, որ հուլիսի 10-ի առավոտյան հայտնի դարձավ, որ Քարվաճառի ուղղությամբ կանխվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ: Խմբի մի մասը ձերբակալվել է, մյուսներին հաջողվել է դիմել փախուստի։ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հրապարակել էր Քարվաճառում վնասազերծված դիվերսիոն խմբի անդամներին պատկանող լրակազմի և զինամթերքի, ինչպես նաև դիվերսիոն հետախուզական խմբի գերեվարված անդամ Գուլիև Շահբազ Ջալալօղլուի լուսանկարները։
Բացի այդ, հուլիսի 12-ին հայտնի է դարձել՝ Պաշտպանության բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ գործողությունների արդյունքում հայտնաբերվել են նաև խմբի այլ անդամներ, որոնցից մեկը ցույց է տվել դիմադրություն և սպանվել: Դիվերսանտի արձակած գնդակից հայկական ուժերը կորցրել են մեկ սպա:
Pingback: Ձերբակալված ադրբեջանցի սահմանախախտների դեմ քրեական գործ է հարուցվել | Ռազմ.info
Pingback: Սոցցանցերում հայտնվել է ձերբակալված ադրբեջանցիներից մեկի զինվորական համազգեստով լուսանկարը | Ռազմ.info
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. հուլիսի 13-19 | Ռազմ.info
Pingback: Քարվաճառ ներթափանցած Շահբազ Գուլիևն ապօրինի հատել է սահմանը. Արցախի ոստիկանություն | Ռազմ.info
Pingback: Արցախի ոստիկանությունը պաշտոնապես արձագանքել է զինված ադրբեջանցիների խմբի ներթափանցմանը | Ռազմ.info
Pingback: Կարմիր Խաչը տեսակցել է ձերբակալված ադրբեջանցի սահմանախախտներին | Ռազմ.info