Հայտնաբերվել են ադրբեջանական դիվերսիոն խմբի այլ անդամներ, նրանցից մեկը սպանվել է. ՊԲ

Քարվաճառի ուղղությամբ ադրբեջանական դիվերսիոն հետախուզական խմբի կողմից սահմանի խախտման ժամանակ անդամների մի մասը ձերբակալվել, իսկ մյուսները դիմել էին փախուստի:

Ադրբեջանական դիվերսիոն խմբի իրերը անտի լուսանկարը

Ադրբեջանական դիվերսիոն խմբի դիվերսանտի իրերն ու լուսանկարը

Պաշտպանության բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումների կողմից ձեռնարկված հատուկ գործողությունների արդյունքում հայտնաբերվել են նաև խմբի այլ անդամներ, որոնցից մեկը ցույց է տվել դիմադրություն և սպանվել: Դիվերսանտի արձակած գնդակից հայկական ուժերը կորցրել են մեկ սպա:

Հիշեցնենք, որ հուլիսի 10-ի առավոտյան հայտնի դարձավ, որ Քարվաճառի ուղղությամբ կանխվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ: Խմբի մի մասը ձերբակալվել է, մյուսներին հաջողվել է դիմել փախուստի։ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հրապարակել էր Քարվաճառում վնասազերծված դիվերսիոն խմբի անդամներին պատկանող լրակազմի և զինամթերքի, ինչպես նաև  դիվերսիոն հետախուզական խմբի գերեվարված անդամ Գուլիև Շահբազ Ջալալօղլուի  լուսանկարները։

4 responses to “Հայտնաբերվել են ադրբեջանական դիվերսիոն խմբի այլ անդամներ, նրանցից մեկը սպանվել է. ՊԲ

  1. Pingback: Ձերբակալված ադրբեջանցի սահմանախախտների դեմ քրեական գործ է հարուցվել | Ռազմ.info

  2. Pingback: [թարմացում] Քարվաճառցի 17-ամյա երիտասարդի դին է հայտնաբերվել | Ռազմ.info

  3. Pingback: Քարվաճառում սպանված ադրբեջանցին զինվորական համազգեստով լուսանկարներ ունի սոցցանցերում | Ռազմ.info

  4. Pingback: Ադրբեջանական կողմին է հանձնվել Քարվաճառում չեզոքացված զինված ադրբեջանցու դին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *