Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը, հաշվի առնելով, որ ադրբեջանական կողմը հերքում է Քարվաճառում դիվերսիայի մասին վկայող իրեղեն ապացույցների իսկությունը, հրապարակել է դիվերսիոն հետախուզական խմբի գերեվարված անդամ Գուլիև Շահբազ Ջալալօղլուի լուսանկարը։
Հիշեցնենք, որ Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հրապարակել էր Քարվաճառում վնասազերծված դիվերսիոն խմբի անդամներին պատկանող լրակազմի և զինամթերքի լուսանկարներ։
Հավելենք, որ հուլիսի 10-ի առավոտյան հայտնի դարձավ, որ Քարվաճառի ուղղությամբ կանխվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ: Խմբի մի մասը ձերբակալվել է, մյուսներին հաջողվել է դիմել փախուստի։
Գրանցված միջադեպի հետևանքով հայկական կողմը որևէ կորուստ չունի։
[թարմացում] — Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն արդեն իսկ արձագանքել է ՊԲ հրապարակմանը։ Համաձայն Ադրբեջանի ՊՆ պաշտոնական կայքում տեղ գտած հայտարարությունը՝ «հայկական լրատվամիջոցներում տարածված լուսանկարներում ներկայացված անձը չի ծառայում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերում»։
[թարմացում] — Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը Քարվաճառում ձերբակալված դիվերսանտի ինքնությունն ու միջադեպի մանրամասները պարզելու նպատակով դիմել է Ադրբեջանի Գերիների, պատանդների ու անհետ կորածների հանձնաժողով, սակայն հանձնաժողովից լուրը չեն մեկնաբանել։
[թարմացում] — Ադրբեջանական Տերտերի (Թարթառի) շրջանի Ղափանլը գյուղի բնակիչ, 1968-ին ծնված Գուլիև Շահբազ Ջալալ օղլուի եղբայրը՝ Իլհամ Գուլիևը, հարցազրույց է տվել ադրբեջանական Teleqraf.com կայքին՝ շեշտելով, որ Շահբազը որոշ ժամանակ առաջ Քարվաճառ է ուղևորվել և այնտեղ տեսագրություններ կատարել։ Գուլիևի եղբայրը հավատիացրել է, որ չի իմացել, թե «Շահբազը գերի է ընկել»։ Եղբոր խոսքերով՝ իրենք բազմիցս հորդորել են, որ նա չգնա Քարվաճառ, քանի որ «վտանգի է ենթարկում իր կյանքը»։ Եղբայրը հավելել է՝ Շահբազն ունի կին և մեկ դուստր։ Ըստ Իլհամ Գուլիևի՝ հունիսի 18-ից ի վեր իրենք Շահբազին չեն տեսել։ «Նա սովորաբար միայնակ չէր գնում այնտեղ»,_հավելել է եղբայրը։
[թարմացում] — Ադրբեջանական ANSpress կայքը պնդում է, որ Գուլիևը ԿամԱԶ ավտոմեքենայի վարորդ է։
Pingback: ՀՀ զինծառայողները ոչնչացրել են ևս մեկ դիվերսանտի, զոհվել է հայ սպա, վիրավորվել՝ մի կին. ՀՀ ՊՆ | Ռազմ.info
Pingback: Պաշտոնական Բաքուն դիմել է Կարմիր խաչին՝ դիվերսանտի գերեվարության հարցով | Ռազմ.info
Pingback: Հայտնաբերվել են ադրբեջանական դիվերսիոն խմբի այլ անդամներ, նրանցից մեկը սպանվել է. ՊԲ | Ռազմ.info
Pingback: Ձերբակալված ադրբեջանցի սահմանախախտների դեմ քրեական գործ է հարուցվել | Ռազմ.info
Pingback: Քարվաճառցի 17-ամյա երիտասարդի դին է հայտնաբերվել | Ռազմ.info
Pingback: Սոցցանցերում հայտնվել է ձերբակալված ադրբեջանցիներից մեկի զինվորական համազգեստով լուսանկարը | Ռազմ.info