ԱՄՆ-ն ցուցադրել է ինքնաուղղորդվող փամփուշտի փորձարկումը (վիդեո)

ԱՄՆ հեռանկարային պաշտպանական գիտահետազոտական մշակումների գործակալությունը (DARPA) օրերս հրապարակել է ինքնաուղղորդվող, 12.7 մմ տրամաչափի փամփուշտների առաջին հաջող փորձարկումների արդյունքները։ 

DARPA-ի EXACTO նախագիծը

DARPA-ի EXACTO նախագիծը

Ինչպես հետևում է DARPA-ի կայքում հրապարակված հաղորդագրությունից, DARPA-ն YouTube սոցցանցում տեղադրել է փամփուշտի փորձարկումը ներկայացնող տեսանյութ։ Դրանում երևում է, թե ինչպես փողից դուրս եկած փամփուշտը սկսում է օդում ուղղորդվել ու խոցում թիրախը։

Հիշեցնենք, որ գերդիպուկ դիպուկահարային կրակի համակարգի ստեղծման EXACTO  ծրագիրը մեկնարկել է 2008-ի նոյեմբերից։ DARPA-ն արդեն ներկայացրել էր այսպես կոչված «խելացի փամփուշտի» նախատիպը դեռևս 2012-ին, իսկ ահա  վերջին տեսագրությունը վկայում է, որ 2012-ի համեմատ՝ առաջընթաց կա, փամփուշտը կատարելագործվել է։ Համաձայն նախագծի ամերիկյան հեղինակների՝ այս նոր փամփուշտները հնարավորություն են տալիս դիպուկահարին խոցել անգամ շարժվող թիրախներ՝ նույնիսկ թույլ չտալով հակառակորդին հայտնաբերել դիպուկահարի տեղակայման վայրը։

Հավելենք, որ EXACTO-ն իրենից ներկայացնում է մեծ տրամաչափի դիպուկահար հրացան, որը կրում է ինքնաուղղորդվող փամփուշտ և նշանառման օպտիկական համակարգ, որը, ըստ էության, հետևում է փամփուշտի անցած ուղուն։ Հարկ եղած դեպքում այս նշանառման համակարգը կարող է կանոնավորել փամփուշտի թռիչքի հետագիծը օրինակ եթե եղանակային վատ պայմաններն են՝ ձնաբուք է, ուժգին քամի և այլն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *