Ադրբեջանը Հալեպում կորցրել է ևս մեկ զինյալի

Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են Սիրիայի տարածքում կռվող հերթական ադրբեջանցի զինյալի սպանության մասին։ «Յահյա Ազերի» մականունով զինյալը սպանվել է Հալեպում ընթացող մարտերում նախագահ Բաշար Ասադի համախոհների կողմից։ 

«Յահյա Ազերի» մականունով ադրբեջանցի զինյալը

«Յահյա Ազերի» մականունով ադրբեջանցի զինյալը

Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, սպանված զինյալի դիակի լուսանկարներն իրենց տրամադրել են «ադրբեջանցի զինյալները»։ Սպանվածի իրական անունն ու այլ տվյալներ հայտնի չեն։ Տեղեկացվում է միայն, որ նա Սումգայիթի բնակիչ է եղել։ Չի հստակեցվում, թե երբ է սպանվել զինյալը։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից 35 կմ հեռավորության վրա՝ Կասպից ծովի ափին տեղակայված, շուրջ 400 հազար բնակիչ ունեցող Սումգայիթ քաղաքն աչքի է ընկնում Սիրիա կռվելու մեկնած զինյալների զգալի թվով։

2014-ի ապրիլի վերջին Ադրբեջանի՝ Սումգայիթի ոստիկանական բաժանմունքը տվյալներ էր տրամադրել Սիրիայում կռվող ադրբեջանցիների վերաբերյալ։

Պաշտոնական տվյալներով՝ վերջին 5 տարիների ընթացքում Սումգայիթից Պակիստան, Աֆղանստան ու Սիրիա են մեկնել 40 հոգի, հաշվառման ցուցակներում ընդգրկված են ավելի քան 230-ը։

Այսպես, 2014-ի ապրիլի 1-ին ադրբեջանական կայքերը հաղորդել են Սիրիայում սպանված ադրբեջանցու մասին, նա ոմն «ԱբդուլՄեթինն»էր, (իրականանունը՝Էլշադ), Սումգայիթի բնակիչ էր։

Մարտի 31-ին ադրբեջանական կայքերի փոխանցմամբ՝ պարզվել է ևս երկու ադրբեջանցիների ինքնությունը, որոնք սպանվել են Սիրիայում՝ Բաշար Ասադի համախոհների ուժերի դեմ մարտերում։ Նրանք երկուսն էլ Սումգայիթի բնակիչներ էին։ Նրանցից մեկը՝ ԶահիդՆասիրովը՝«Աբդուլվահիդ»մականունով, Սումգայիթից է սերում, իսկ մյուսը՝Թամերլան Մամեդովը՝«Րաբբանի»մականունով, Կուբաթլուի շրջանից է, 1994-ին կնքված հրադադարից հետո տեղափոխվել է Սումգայիթ։

Մարտի 28-ին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման անդամ ադրբեջանցի 2 սպանված զինյալներից մեկի մականունը «Իբրահիմ Սումգայիթլը» էր, նա ամենայն հավանականությամբ Սումգայիթից էր։

Մարտի 26-ին ադրբեջանական կայքերը տեղեկացրել են Սիրիայի տարածքում սպանված 12 ադրբեջանցի զինյալների մասին, որոնցից մեկը՝ Ջեյհուն Ալիևն է, որը եղել է Ադրբեջանի ըմբշամարտի հավաքականի կազմում, Ադրբեջանի չեմպիոն է եղել 2012-ին ու նույն տարի դարձել Եվրոպայի ըմբշամարտի պատանեկան առաջնության հաղթող։

Ադրբեջանական լրատվակայքերը փետրվարի 14-ին հաղորդում են Սիրիայում սպանված ևս 5 ադրբեջանցի զինյալների անուններ, որոնք սերում են Սումգայիթ քաղաքից։

2014-ի փետրվարի 6-ին հայտնի է դարձել Սումգայիթից սերող 2 զինյալի սպանության մասին։ Մեկի անունը Ֆիրազ է, համացանցում հայտնվել են նրա լուսանկարների կյանքի օրոք և սպանված վիճակում։ Սպանված երկրորդ զինյալի մականունը «Զիքո» է։

2014-ի հունվարի 13-ին Սիրիայում սպանվել է նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների դեմ մարտնչող «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման զինյալ, ադրբեջանցի Ազադն«Աբդուրահման»մականվամբ: Նա  ծնվել է Սումգայիթում, սպորտի վարպետ էր բռնցքամարտի գծով:

Նշենք նաև, որ հունվարի 17-ին հայտնի է դարձել, որ Սումգայիթի ոստիկանության վարչության տվյալներով՝ քաղաքում ձերբակալվել է Սիրիայից վերադարձած ծայրահեղ իսլամիստ 1988-ին ծնված ոմն Ռասիմ Բադալովը։ Դա թերևս առաջին դեպքն էր, երբ Ադրբեջանը հաղորդում էր Սիրիայից վերադարձած իր զինյալի մասին։

Տե´ս նաև։ Ադրբեջանի առաջին պաշտոնական տվյալները Սիրիա մեկնող իր քաղաքացիների խնդրի շուրջ

One response to “Ադրբեջանը Հալեպում կորցրել է ևս մեկ զինյալի

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. մայիսի 25-31 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *