2 զոհ, 1 վիրավոր՝ Ֆիզուլու ուղղության առաջնագծի հատվածում։ Ադրբեջանի ՌԾՈւ նավաստին հոսանքահարվել է։ KADEX-2014 ցուցահանդեսին Ադրբեջանի ռազմարդյունաբերական գնումներին վերաբերող հայտարարություններ։ Ազգությամբ «հայ» սպաների ներկայությունն Ադրբեջանի ԶՈւ համակարգում։ Զաքիր Հասանովի այցը Վրաստան։
”Բաքվի շրջանի Գալա ավանում Mercedes մակնիշի ավտոմեքենան, որի ղեկին Ադրբեջանի զինված ուժերի բարձրագույն ռազմական ուսումնարանի լաբորատորայի ղեկավար, կապիտան Անար Մեհման օղլու Ռահիմովն էր, բախվել է ճանապարհի արգելապատնեշին։
-Ադրբեջանի ռազմածովային ուժերի նավաստիներից մեկը՝ Թեբրիզ Մեհման օղլու Ահմեդովը մայիսի 27-ին, անվտանգության կանոնների խախտման հետևանքով, հոսանքահարվել է:
-Մայիսի 27-ի երեկոյան ժամերին ադրբեջանական կողմի դիվերսիայի հետևանքով Ադրբեջանի ԶՈւ-ն զոհեր ու վիրավոր է գրանցել։ Հայտնի են զոհված զինծառայողների անունները՝ 1982-ին ծնված կապիտան Մամեդով Ֆիքրեթ Աքիֆ օղլուն, ադրբեջանական կողմի պնդմամբ՝ «հայ դիպուկահարի գնդակից» սպանված, 1991-ին ծնված ենթասպա Աբիլով Խուդավերդի Ֆարհադ օղլուն։ Ծանր վիրավորվել է 1994-ին ծնված շարքային Միրզազադե Մեհման Դադաշբալա օղլուն։ Առաջին բուժօգնություն ցույց տալուց հետո նրան տեղափոխել են հոսպիտալ, ներկայումս նրա վիճակը ծանր է։
”Ադրբեջանի ներքին զորքերի հոսպիտալում ՆԶ զորամասերից մեկի 18-ամյա զինծառայող Մամեդով Սամիգ Սուլթան օղլուն մահացել է հիվանդության հետևանքով։ Մայիսի 30-ին զինդատախազության փոխանցմամբ՝ զինծառայողի մահվան առնչությամբ հարուցվել է քրեական գործ Ադրբեջանի քրեական օրենսգրքի «ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունքի» հոդվածով։ Ընթանում է հետաքննություն։
”Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, սերժանտ Վյուսալ Թաիր գըզը Նադիրովան՝ ծնված 1979-ին, մահացել է ԶՈւ գլխավոր կլինիկական հոսպիտալում սուր մենինգիտից։
”Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի գլխավորությամբ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները սկսել են զորավարժություններ առաջնագծի հատվածում։
”Տ-90 տանկերի արտադրող ռուսաստանյան «Ուրալվագոնզավոդ» ընկերության ներկայացուցիչների փոխանցմամբ՝ Ադրբեջանը միայն օգոստոսին է ստանալու Տ-90Ս տանկերի հերթական խմբաքանակը՝ 30 միավոր, մինչդեռ ավելի վաղ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության ղեկավարի տեղակալ Կոնստանտին Բիրյուլինը հայտարարել էր՝ ՌԴ-ն ավարտել է Ադրբեջանին 100 միավոր Տ-90Ս տանկերի տրամադրման գործընթացը։
”Ադրբեջանում կրկին գլուխ են բարձրացրել պաշտպանության նախարարությանն ուղղված դժգոհություններն առողջական լուրջ խնդիրներ ունեցող զինծառայողներին անտեսելու համար։ Դեռևս մայիսի 16-ից ոմն Իրինա Գաջիևան հայտարարություն է տարածել սոցցանցային էջերում՝ կոչ անելով գումարային օգնություն ցույց տալ 2013-ից Ադրբեջանի զինված ուժերում ծառայող իր եղբորը, քանի որ ծառայության անցնելուց 7 ամիս անց նրա մոտ արյան քաղցկեղ են ախտորոշել։
”Առաջիկայում ՌԴ-ն Ադրբեջանին ուղարկելու է վերջինիս պատվիրածՏՕՍ-1Ա «Սոլնցեպյոկ» ծանր հրանետերի հերթական խմբաքանակը։ Այս մասին հաղորդել է ռուսաստանյան «Ուրալվագոնզավոդ» ընկերության ներկայացուցիչը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայացած KADEX-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ։
”Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հետաքրքրված է ՌԴ-ից «Բալ-Է» առափնյա հրթիռային համալիրի մեկ դիվիզիոնի գնմամբ՝ Կասպից ծովի առափնյա հատվածների անվտանգությունն ամրապնդելու նպատակով։
-Թուրքական Teksav ընկերությունը, որը շուրջ 25 տարի մասնագիտացած է ռազմական նշանակության էլեկտրոնային սարքավորումների, ուղեփակոցների, ծրագրային ապահովման սարքերի, ռադիոհաճախականության նույնականացման համակարգերի, վարժասարքերի ստեղծման ոլորտում, հրաձգային զորավարժարան է ստեղծում Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ակադեմիայի համար։
-Ադրբեջանական լրատվամիջոցները հերթական անգամ բարձրացրել են Ադրբեջանի զինված ուժերում «ազգությամբ հայ» բարձրաստիճան զինծառայողների թեման։ Այս անգամ ևս ուշադրության կիզակետում է հայտնվել գնդապետ Սեյրան Նուրի օղլու Գաֆարովը։ Ադրբեջանի ՊՆ-ն շտապել է հերքել ադրբեջանական զինուժում հայազգի սպայի առկայության վերաբերյալ լուրերը։
-Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են Սիրիայի տարածքում կռվող հերթական ադրբեջանցի զինյալի սպանության մասին։ «Յահյա Ազերի» մականունով զինյալը սպանվել է Հալեպում ընթացող մարտերում նախագահ Բաշար Ասադի համախոհների կողմից։
”Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը մայիսի 29-ին պաշտոնական այցով մեկնել է Թբիլիսի՝ Վրաստանի իր պաշտոնակից Իրակլի Ալասանիայի հրավերով։
Ռազմաշաբաթը նաև՝
Հայաստանում
Թուրքիայում
Վրաստանում
Իրանում