Սիրիայում սպանված ադրբեջանցիներից մեկը Սումգայիթից էր, մյուսը՝ Բաքվից

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Սիրիայում վերջին օրերին սպանված ադրբեջանցի 2 զինյալներ մարտնչում էին «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» իսլամիստական խմբավորման շարքերում։

«Հասան Ազերի»

«Հասան Ազերի»

Ինչպես հաղորդում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, հղում տալով զինյալների սոցցանցային էջերին, նրանցից մեկը կրում էր «Հասան Ազերի» մականունը, սերում էր Բաքվից, մյուսն «Աբդուլ Մեթինն» էր, (իրական անունը՝ Էլշադ) Սումգայիթի բնակիչ էր։

«Աբդուլ Մեթին»

«Աբդուլ Մեթին»

«Աբդուլ Մեթին»

«Աբդուլ Մեթին»

Վերջին շրջանում Ադրբեջանում փորձ է արվում Սիրիայում կռվող ադրբեջանցիների հարցը բերել իրավական դաշտ, սակայն Միլլի մեջլիսի ընդունած օրինագծերի համաձայն՝ Քրեական օրենսգրքում սպասվելիք փոփոխությունները ազատազրկում են ապահովում թերևս ոչ թե կոնկրետ Սիրիա մեկնող ադրբեջանցիների, այլ նրանց մեկնել դրդող անձանց (ըստ երևույթին մզկիթների կրոնական համայնքների ներկայացուցիչների) համար։

Սիրիայում ադրբեջանցի զինյալների կռվելու վերաբերյալ լուրերը սկսել են մեծ թիվ կազմել ադրբեջանական մամուլում 2013-ի վերջից։ Ընդ որում, մինչ օրս անհայտ են դրանց սկզբնաղբյուրները։

Այնուհանդերձ, հաստատապես կարող ենք ասել՝ զինյալներից մի քանիսի դիակների լուսանկարները սոցցանցային էջերում տարածվել էին շատ ավելի վաղ, քան դրանց մասին սկսել են հաղորդել ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի պատկան մարմինները, մասնավորապես՝ արտգործնախարարությունը, մինչ օրս հստակ վիճակագրություն այս հարցում չեն ներկայացրել, բայց գործընթացը կասեցված չէ, քանի որ լուծված չեն Սիրիա մեկնելուն նպաստող դրդապատճառները՝ սոցիալական կարիքը, ծայրահեղ իսլամիստական գաղափարների տարածումը, Սիրիա մեկնող ադրբեջանցիների թեմայի առժամանակ անտեսումն Ադրբեջանի պատկան մարմինների կողմից։

Տե´ս նաև։ Սիրիայում կռվող ադրբեջանցիների խնդրում այժմ էլ մեղադրում են գյուլենականներին

One response to “Սիրիայում սպանված ադրբեջանցիներից մեկը Սումգայիթից էր, մյուսը՝ Բաքվից

  1. Pingback: Ադրբեջանը Հալեպում կորցրել է ևս մեկ զինյալի | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *