Սիրիայում սպանվել է հերթական ադրբեջանցի զինյալը

Սիրիայում սպանվել է նախագահ Բաշար Ասադի կողմնակիցների դեմ մարտնչող «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման զինյալ, ադրբեջանցի Ազադն «Աբդուրահման» մականվամբ:

ադրբեջանցի զինյալ Ազադը՝ «Աբդուրահման» մականվամբ

Ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, հղում կատարելով Սիրիայի «մոջահեդների» կայքերին, սակայն դրանց անունները չհիշատակելով, գրում է, որ զինյալին սպանել են կառավարական ուժերը:

Ըստ նույն աղբյուրի՝ Աբդուրահմանը ծնվել է Սումգայիթում, սպորտի վարպետ էր բռնցքամարտի գծով: ԱՊԱ-ի վկայությամբ՝ զինյալի ընտանիքն այժմ Սիրիայում է, նրա եղբայրը ևս կռվում է զինյալների շարքերում:

Հիշեցնենք, որ հունվարի 11-ին ԱՊԱ-ն հայտնել էր «Սամիր Գախլը» անունով ադրբեջանցի մեկ այլ զինյալի մահվան մասին՝ կրկին հղում անելով «մոջահեդների» կայքերին: Սակայն զինյալն իրականում մահացել է առնվազն 2013-ի նոյեմբերի 24-ին, երբ նրա դիակի լուսանկարը հայտնվել էր «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորման գործունեությանը նվիրված սոցցանցային էջում:

Հետևելով ադրբեջանական մամուլին՝ 2014-ի հունվարի 1-ից մինչ օրս Ադրբեջանը Սիրիայում կորցրել է նվազագույնը 6 զինյալի։

One response to “Սիրիայում սպանվել է հերթական ադրբեջանցի զինյալը

  1. Pingback: Ադրբեջանը Հալեպում կորցրել է ևս մեկ զինյալի | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *