«Առողջ զինվոր, առանց ծխախոտի». միջոցառում՝ ՀՀ զինված ուժերում

Մայիսի 24-ին Զարգացման ծրագրերի հայկական կենտրոնի և ՀՀ զինված ուժերի Հոգևոր առաջնորդության համատեղ համագործակցության արդյունքում անց է կացվել «Առողջ զինվոր,  առանց ծխախոտի» միջոցառումը:

Առողջ զինվոր,  առանց ծխախոտի

Առողջ զինվոր, առանց ծխախոտի

Միջոցառման շրջանակներում վերջիններս եղան ՀՀ հյուսիսարևելյան հատվածը հսկող սահմանապահ զորամասերում:

Միջոցառման ժամանակ օրհնության խոսքով հանդես եկան զորամասերում նշանակված հոգևոր սպասավորներ` Տ. Համբարձում աբեղա արաբյանը և Արսեն սարկավագ Հմայակյանը, ինչպես նաև զեկույցներով հանդես եկան բժիշկ Սևակ Մկրտչյանը և հոգեբան Վահագն Գասպարյանը:

Յուրաքանչյուր բանախոսության վերջում զեկուցողները պատասխանեցին զինծառայողներին հուզող հարցերին, որից հետո կազմակերպվեց ֆիլմի դիտում, տեղեկացնում է ՀՀ ԶՈւ հոգևոր առաջնորդության կայքը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *