Սիրիայում սպանվել են ևս 2 զինյալ Ադրբեջանից և Ասադի համար կռվող 8 ադրբեջանցի

Ադրբեջանական լրատվակայքերում տեղեկություններ են հրապարակվել Սիրիայում իսլամիստական «ալ Նուսրայի ճակատ» խմբավորման սպանված ևս երկու զինյալների, ինչպես նաև ենթադրաբար Բաշար Ասադի համախոհների շարքերում մարտնչող 8 սպանված ադրբեջանցիների մասին։

«Ֆարիզ» անունով ադրբեջանցի զինյալը

«Ֆարիզ» անունով ադրբեջանցի զինյալը

«Ֆարիզ» անունով ադրբեջանցի զինյալը

«Ֆարիզ» անունով ադրբեջանցի զինյալը

2014-ի հունվարի սկզբից ի վեր Սիրիայում սպանված ադրբեջանցի զինյալների վերաբերյալ հաղորդագրություններն ադրբեջանական լրահոսի անբաժան մաս են դարձել, սակայն Ասադի կողմնակիցների շարքերում կռվող ադրբեջանցիների անուններ հրապարակվում են թերևս առաջին անգամ։

Զինյալների մասին տեղեկացնում է ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը։ Ըստ աղբյուրի՝ նրանք երկուսն էլ Սումգայիթ քաղաքի բնակիչներ են։

Մեկի անունը Ֆիրազ է, համացանցում հայտնվել են նրա լուսանկարների կյանքի օրոք և սպանված վիճակում։ Սպանված երկրորդ զինյալի մականունը «Զիքո» է։

Այլ տվյալներ այս պահի դրությամբ հայտնի չեն։

Համաձայն ադրբեջանական avropa.info լրատվակայքի՝ իրենց խմբագրություն էլեկտրոնային նամակ են ուղարկել, որտեղ ամփոփված են Բաշար Ասադի կողմնակիցների շարքերում կռվող շիա ադրբեջանցիների անուններ։ Նրանք թվով 8-ն են՝ Ջոշքուն Հեյդարով, Ազադ Մուսթաֆաև, Ռուսթեմ Միրաբասով, Աղարեհիմ Քերիմով, Ջավադաղա Գուրբանով, Քեհրեմեն Հեշիմով, Ֆերիդ Թուրաբով, Էլմիր Գազիև։

Նկատենք, որ այս տեղեկության միակ աղբյուրն այս պահին սույն կայքն է, ուստի դրա իսկությունը ստուգելը բարդ է։ Մի կողմից, այն իրականությանը մոտ է,լեզգիների կրոնական համայնքների ներկայացուցիչները մի քանի անգամ ակնարկել են այս մասին, բայց մյուս կողմից էլ՝ չի բացառվում՝ փորձ է մեղմելու իսլամիստների դեմ Ադրբեջանում ծայր առած դժգոհությունները, հավասարակշռելու իրավիճակը՝ ցույց տալով, որ ադրբեջանցիները չունեն հստակ հակաասադական կողմնորոշում Սիրիայի հարցում։

Հարկ է նշել նաև, որ Ադրբեջանում արդեն իսկ սկիզբ է առել Թուրքիայի դերն այս խնդրում հիշատակելու միտումը։ Ադրբեջանական Anspress լրատվակայքին տված հարցազրույցում Սիրիա մեկնած ադրբեջանցի զինյալներից մեկի հայրն ուղիղ մեղադրանքներ է հղում Թուրքիային, որն «անհրաժեշտ վերահսկողություն չունի սահմանին, քանի որ իրեն ձեռնտու է ադրբեջանցի զինյալների հոսքը դեպի Սիրիայի հակաասադական խմբավորումներ»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *