Բաքվի շրջանի Գալա ավանում Mercedes մակնիշի ավտոմեքենան, որի ղեկին Ադրբեջանի զինված ուժերի բարձրագույն ռազմական ուսումնարանի լաբորատորայի ղեկավար, կապիտան Անար Մեհման օղլու Ռահիմովն էր, բախվել է ճանապարհի արգելապատնեշին։
Ինչպես հաղորդում են ոստիկանական բաժանմունքից, զինծառայողը ծանր վնասվածնքերով տեղափոխվել է հոսպիտալ։
Փաստի առնչությամբ ընթանում է հետաքննություն։ Այլ մանրամասներ այս պահի դրությամբ հայտնի չեն։
Նկատենք, որ հետևելով ադրբեջանական բաց աղբյուրներից ստացած տվյալների՝ 2014-ի մայիս ամսվա ընթացքում ադրբեջանական զինուժն ունի 4 զոհ, 19 վիրավոր։
Pingback: Ռազմաշաբաթ. Ադրբեջան. մայիսի 29-31 | Ռազմ.info