Նոյեմբերի 29-ին Թուրքիայի Մուղլա նահանգի անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանություն) ստորաբաժանումները ձերբակալել են երկրի զինված ուժերի 10 գործող զինծառայողի և զինուժից հեռացված ևս 1 նախկին զինվորականի: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Ձերբակալված զինծառայողների շարքում են եղել 1 մայոր, 2 կապիտան, 2 ավագ լեյտենանտ, 5 ենթասպա:
Ըստ Ստամբուլի դատախազության հետաքննության՝ զինվորականները մեղադրվում են Ֆեթուլլա Գյուլենի հետ կապ ունենալու համար:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 29-ին Ստամբուլի Հանրապետական դատախազությունը 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձի քննության շրջանակներում ևս 360 անձի ձերբակալման օրդեր է տվել, այդ թվում 333-ը՝ զինվորական: Հնարավոր է, որ նոր ձերբակալված զինվորականները ևս ընդգրկված են 360 կասկածյալների շարքերում:
Միայն վերջին 2 ամսվա ընթացքում Թուրքիայում ձերբակալվել է շուրջ 290 զինծառայող, որից մի մասը գործող (1, 2, 3, 4, 5, 6, 7, 9, 10):
Նշենք, որ ըստ Թուրքիայի պաշտպանության նախարարի՝ ռազմական հեղաշրջման փորձից հետո հեռացվել է մոտ 8570 զինվորական, նրանց փոխարեն ընդունվել է 14389-ը: Ուժային կառույցներում հեռացված սպաների մեծ մասի տեղն առայժմ չի հաջողվել լրացնել, հատկապես խիստ պակաս է զգացվում ռազմական օդաչուների շարքերում:
Թուրքիայում 2016-ի հուլիսի 15-16-ին տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ, որին ներգրավված են եղել տարբեր ուժային կառույցների զինծառայողներ: