Ադրբեջանում մոտոհրաձգային գումարտակի հրամանատարները վարժանքներ են արել

Ադրբեջանում անցկացրել են «մոտոհրաձգային գումարտակի լավագույն հրամանատար» թեմայով զորավարժություն-մրցույթ: Վարժանքներն անցկացվել են Ադրբեջանի պաշտպանության նախարարի հրամանով՝ համաձայն նախօրոք մշակված պլանի: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, հայտնում է Ադրբեջանի ՊՆ կայքը:

մոտոհրաձգային ստորաբաժանման հրամանատարների վարժանքներ Ադրբեջանում. 30.11.2017

Մոտոհրաձգային ստորաբաժանման հրամանատարների վարժանքներ Ադրբեջանում. 30.11.2017

Զորավարժությունն անցկացվել է Ադրբեջանի բանակի «Ղարաբեյթ» զորավարժարանի տարածքում: Խաղարկվել են մոտոհրաձգային գումարտակների հրամանատարների ֆիզիկական պատրաստության, մարտական մեքենաների կառավարման, մարտի ժամանակ ստորաբաժանումների ղեկավարման առաջադրանքներ:

Հիշեցնենք, որ նույն զորավարժարանում նոյեմբերի 28-ին վարժանքներ էին արել Ադրբեջանի  ՊՆ բարձրագույն ռազմական դպրոցի ավարտական՝ 4-րդ կուրսի կուրսանտները:

Հավելենք, որ նախորդ երկու շաբաթների ընթացքում Ադրբեջանի զինուժում անցկացվել էին խոշորամասշտաբ հրամանատարաշտաբային զորախաղեր:

մոտոհրաձգային ստորաբաժանման հրամանատարների վարժանքներ Ադրբեջանում. 30.11.2017

Մոտոհրաձգային ստորաբաժանման հրամանատարների վարժանքներ Ադրբեջանում. 30.11.2017

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *