Թուրքիայում ձերբակալվել է ևս 7 զինվորական

Հոկտեմբերի 18-ին Թուրքիայի անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանության) ստորաբաժանումների գործողությունների արդյունքում ձերբակալվել է Թուրքիայի ուժային կառույցների ևս 7 գործող զինվորական: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայում գործող զինվորականների են ձերբակալել՝ «գյուլենականության» մեղադրանքով. (արխիվ)

Թուրքիայում գործող զինվորականների են ձերբակալել՝ «գյուլենականության» մեղադրանքով. (արխիվ)

Ձերբակալվածների թվում եղել են նաև ժանդարմերիայի ենթասպաներ: Գործողությունները իրականացվել են միանգամից 6 նահանգում՝  Մալաթիայում, Թոքաթում, Թունջելիում, Դիարբեքիրում, Բինգյոլու և Բիթլիսում:

Զինծառայողներին կասկածում են «Հիզմեթ» շարժման առաջնորդ Ֆեթուլլա Գյուլենի հետ կապ ունենալու համար, ում Թուրքիայի իշխանությունները մեղադրում են 2016-ի հուլիսի ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպման համար:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին ձերբակալվել է զինված ուժերի ևս 15 գործող զինվորական, իսկ հոկտեմբերի 10-ին ՝ ևս 33 զինծառայող: Սեպտեմբերի վերջից մինչև այժմ ձերբակալվել է մոտ 85-90 զինծառայող, որոնց մեծ մասը՝ գործող (1234): Միայն սեպտեմբերին «գյուլենականության» մեղադրանքով կալանավորվել է 117 զինվորական, այդ թվում՝ 98 գործող:

2016-ի հուլիսի 15-16-ի մի խումբ զինվորականներ հեղաշրջման փորձ են իրականացրել Թուրքիայում, որն ավարտվել է ձախողմամբ: Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայի իշխանությունները «որս են սկսել» զինված ուժերում և այլ կառույցներում: Զինված ուժերից հեռացվել է բարձրագույն սպայական կազմի մի մասը, այդ թվում նաև գեներալներ, գնդապետներ:

Հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում մտցվել է «արտակարգ դրություն», որը շարունակում է գործել մինչև այժմ: Բացի զինվորականներից, ճնշումների և հետապնդումների են ենթարկվում ամենատարբեր կառույցների, պետական հաստատությունների աշխատակիցներ, լրագրողներ, իրավապաշտպաններ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *