Թուրքիայում 117 «գյուլենական» զինվորականի ձերբակալման գործողություն են անում

Թուրքիայի Իզմիր նահանգի 45 շրջաններում իրականացվում է Թուրքիայի ԶՈւ 98 գործող և 19 պաշտոնից հեռացված զինվորկանների ձերբակալման գործողություն: Զինվորականները մեղադրվում են «Գյուլենական» կառույցին անդամակցելու համար: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Էրդողանի կողմնակիցները ծեծում են հանձնված խռովարարներին

Էրդողանի կողմնակիցները ծեծում են հանձնված խռովարարներին. (Արխիվ)

Թուրքիայի ԶՈւ գործող և նախկին 117 զինվորական մեղադրվում է ԱՄՆ-ում ապրող թուրք քարոզիչ Ֆեթհուլլա Գյուլենի «կառույցին» անդամակցելու համար: Գյուլենն իր հերթին մեղադրվում է 2016 թ. Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձ նախաձենելու մեջ:

Ըստ «Անադոլուի» տեղեկության՝ 2010 թ. և 2016 թ. հուլիսի 15-ի ընթացքում Իզմիրում գործող 268 զինվորական ներգրավվել է «Գյուլենական» կառույցի գործունեությանը: Նրանց մեծ մասն էլ մանսակցել է ռազմական հեղաշրջման փորձեին:

Նշվում է, որ այդ զինվորականները Թուրքիայի ԶՈւ, Ժանդարմերիայի և առափնյա անվտանգության հրամանատարության սպաներ ու ենթասպաներ են:

Ավելացնենք, որ 2017 թ. ապրիլի դրությամբ ռազմական հեղաշրջման փորձին ներգրավվելու մեղադրանքով ձերբակալված էր մնում Թուրքիայի ԶՈւ ավելի քան 7.5 հազար զինծառայող, այդ թվում՝ 168 գեներալ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *