Ստամբուլի դատախազությունը լիազորել է ձերբակալել ևս 333 զինվորականի

Նոյեմբերի 29-ին Ստամբուլի Հանրապետական դատախազությունը 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձի քննության շրջանակներում ևս 360 անձի ձերբակալման օրդեր է տվել, այդ թվում 333-ը՝ զինվորական: Ըստ որում 333-ից 216-ը տարբեր պաշտոններում գործող զինվորականներ են: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբեր թյուրք» պարբերականի կայքը:

Ռազմական հեղաշրջման փորձի համար ձերբակալված թուրք գեներալներ

Ռազմական հեղաշրջման փորձի համար ձերբակալված թուրք գեներալներ

Ըստ նշված տեղեկության՝ ձերբակալվող 216 գործող զինվորականներից 7-ը ռազմական օդաչուներ են: Ձերբակալված քաղաքացիական անձանցից 27-ը իսլամական հոգևորականներ են, ովքեր աշխատել են բանակի, ուժային կառույցների կուրսանտների հետ:

Ձերբակալվողները մեղադրվում են ԱՄՆ-ում ապրող ազգությամբ թուրք իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի կառույցի հետ կապ ունենալու համար: Հենց Գյուլենն է համարվում 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձի կազմակերպիչը:

Միայն վերջին 2 ամսվա ընթացքում Թուրքիայում ձերբակալվել է շուրջ 290 զինծառայող, որից մի մասը գործող (12345, 67, 9, 10):

Նոյեմբերին Թուրքիայի պաշտպանության նախարարը տվյալներ էր ներկայացրել ռազմական հեղաշրջման փորձից հետո հեռացված և ընդունված զինծառայողների վերաբերյալ.

Հեռացված Ընդունված
Գեներալ 150
Սպա 4630 1537
Ենթասպա 2168 4036
Պրոֆ. շարք., պայմ. 1211 8816
Քաղաքացիական 411
Ընդհանուր 8570 14389

Ինչպես տեսնում ենք, թեև, դատելով զուտ պաշտոնական տվյալներից, քանակով ավելի շատ մարդ է ընդունվել քան հեռացվել, բայց որակական հարաբերակցությամբ թուրքական զինուժը խիստ տուժել է: Հեռացված սպաների մեծ մասի տեղն առայժմ չի հաջողվել լրացնել, փոխարենը ընդունել են պատրաստության համար ավելի քիչ ռեսուրսներ և ժամանակ պահանջող պայմանագրայինների:

Ռազմական հեղաշրջման փորձից հետո հատկապես սուր զգացվում է սպաների պակասը: Այդ թվում, ինչպես արդեն քանիցս տեղեկացրել ենք, խիստ պակաս է զգացվում ռազմական օդաչուների շարքերում: Չնայած սրան՝ օդաչուների ձերբակալություները ևս շարունակվում են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *