Tag Archives: Պակիստան

ԱՄՆ-ն արգելափակել է թուրքական ուղղաթիռների վաճառքը Պակիստանին

Թուրքիայի ԶՈւ Տ-129 «Աթաք» հարվածային ուղղաթիռ Մարտ 9, 2021 17:00 | RAZM.INFO -

Ամերիկայի Միացյալ Նահանգներն արգելափակել է Պակիստանին թուրքական արտադրության 30 միավոր T-129 «Աթաք» հարվածային ուղղաթիռների մատակարարումը։ Այժմ այդ տենդեռն, ամենայն հավանականությամբ, կանցնի Չինաստանին։

Continue reading

Ադրբեջանն ու Պակիստանը քննարկում են ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնումը

Մադաթ Ղուլիևը և Պակիստանի ԶՈւ միացյալ շտաբի ղեկավար Նադիմ Ռազան Մարտ 4, 2021 13:22 | RAZM.INFO -

Մարտի 4-ին Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարար Մադաթ Ղուլիևը հանդիպել է Պակիստանի պատվիրակությանը, որը գլխավորում է երկրի ԶՈւ միացյալ շտաբի ղեկավար գեներալ Նադիմ Ռազան։

Continue reading

Ադրբեջանն ու Պակիստանն աշխատում են համատեղ զորավարժությունների ուղղությամբ

Մարտ 3, 2021 18:22 | RAZM.INFO -

Մարտի 3-6-ը եռօրյա այցով Ադրբեջանում է Պակիստանի ԶՈւ միացյալ շտաբի ղեկավար գեներալ Նադիմ Ռազայի գլխավորած պատվիրակությունը, որն այսօր հանդիպել է երկրի նախագահ Իլհամ Ալիևին, այնուհետ`ՊՆ Զաքիր Հասանովին: Ալիևը հայտարարել է, որ այս պահին կողմերն աշխատում են Ադրբեջան-Պակիստան համատեղ զորավարժությունների ուղղությամբ:

Continue reading

Թուրքիան փորձում է Պակիստանի հետ ռազմական ինքնաթիռներ և հրթիռներ արտադրել․ Bloomberg

Մարտ 3, 2021 15:15 | RAZM.INFO -

Թուրքիան աշխատանքներ է տանում Պակիստանի հետ համատեղ ռազմական ինքնաթիռներ և հրթիռներ արտադրելու ուղղությամբ, ինչը ՆԱՏՕ-ի անդամ երկրին հնարավորություն կընձեռի օգտվել չինական արժեքավոր ռազմական տեխնոլոգիաներից։

Continue reading

Պակիստանի ԶՈւ ԳՇ պետն Ադրբեջանում է

Մարտ 3, 2021 10:07 | RAZM.INFO -

Մարտի 3-6-ը պաշտոնական այցով Ադրբեջանում է լինելու Պակիստանի զինված ուժերի միացյալ շտաբի ղեկավար գեներալ Նադիմ Ռազայի գլխավորած պատվիրակությունը:

Continue reading

ՌԴ-ն և Պակիստանը զենքի մատակարարման պայմանագրեր են կնքել

Փետրվար 17, 2021 13:54 | RAZM.INFO -

Պակիստանում փետրվարի 11-16-ը անցկացվող «ԱՄԱՆ-21» միջազգային ռազմածովային զորավարժությունների ժամանակ Պակիստանի բանակի շտաբի պետ գեներալ Կամար Ջավեդ Բաջվան հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության և Պակիստանի միջև կնքվել են հակատանկային համակարգերի, հակաօդային պաշտպանության միջոցների և հրաձգային զենքերի մատակարարման պայմանագրեր։

Continue reading

Պակիստանում երևացել է Թուրքիայի դրոշով Super Mushshak ուսումնական ինքնաթիռ

Փետրվար 16, 2021 12:21 | RAZM.INFO -

Նախորդ շաբաթ փորձարկման ժամանակ նկատվել է Պակիստանի Pakistan Aeronautical Complex (PAC) պետական ընկերության արտադրության MFI-17 Super Mushshak ուսումնամարտական ինքնաթիռ, որի վրա թուրքական դրոշն ու ՌՕՈւ տարբերանշանն է եղել։ Թուրքիան այս ինքնաթիռների գնման պայմանագիր կնքել էր 2017թ.։

Continue reading

Ադրբեջանի ՌԾՈւ սպաները ներկա են Պակիստանում անցկացվող զորավարժությանը

Փետրվար 11, 2021 17:52 | RAZM.INFO -

Փետրվարի 11-16-ը Պակիստանում՝ Արաբական ծովի ափին գտնվող Կարաչի քաղաքում, կանցկացվի «ԱՄԱՆ-21» միջազգային ռազմածովային զորավարժությունը։ Դրանց, որպես դիտորդ, ներկա են նաև Ադրբեջանի ՌԾՈւ սպաներ։

Continue reading

Թուրքիան ու Պակիստանը համատեղ զորավարժություն են իրականացնում

Պակիստանն ու Թուրքիան համատեղ զորավարժություն են իրականացնում Փետրվար 5, 2021 19:00 | RAZM.INFO -

Փետրվարի 4-20-ը Թուրքիայի և Պակիստանի ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումները համատեղ զորավարժություն են անցկացնում Պակիստանի Թարբելա բնակավայրում։ Թուրք զինվորականները զորավարժությանը մասնակցելու համար Պակիստան են մեկնել երեկ՝ փետրվարի 4-ին։

Continue reading

Իրանի ԻՀՊԿ-ն ազատել է Պակիստանում գերության մեջ պահվող իր զինծառայողներին

ԻՀՊԿ Փետրվար 5, 2021 16:36 | RAZM.INFO -

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) Ղոդս ստորաբաժանումը փետրվարի 4-ին հակահաբեկչական գործողություն է արել Պակիստանի տարածքում և գերությունից ազատել իրենց երկու սահմանապահի։ Նրանք գերեվարվել էին 2018–ին Իրանի հարավարևելյան Սիստան և Բալուջիստան նահանգում և տարվել էին Պակիստան։

Continue reading