Թուրքիան ու Պակիստանը համատեղ զորավարժություն են իրականացնում

Փետրվարի 4-20-ը Թուրքիայի և Պակիստանի ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումները համատեղ զորավարժություն են անցկացնում Պակիստանի Թարբելա բնակավայրում։ Թուրք զինվորականները զորավարժությանը մասնակցելու համար Պակիստան են մեկնել երեկ՝ փետրվարի 4-ին։

Այս մասին հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը։

Այս զորավարժությունները Պակիստանի և Թուրքիայի միջև անցկացվում են 1998թ-ից։ Թուրքիայում անցկացվող զորավարժությունները կոչվում են «Ջիննահ» (Պակիստանի հիմնադիր ղեկավար համարվող Մուհամմադ Ալի Ջիննահի անվամբ), իսկ Պակիստանում անցկացվողը՝ «Աթաթյուրք»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *