Մարտի 4-ին Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարար Մադաթ Ղուլիևը հանդիպել է Պակիստանի պատվիրակությանը, որը գլխավորում է երկրի ԶՈւ միացյալ շտաբի ղեկավար գեներալ Նադիմ Ռազան։
Այս մասին հայտնում է Ադրբեջանի ռազմարդյունաբերության նախարարությունը։ Նշվում է միայն, որ կողմերը քննարկել են երկու երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունն ընդլայնելու հեռանկարները։
Մադաթ Ղուլիևը և Պակիստանի ԶՈւ միացյալ շտաբի ղեկավար Նադիմ Ռազան
Հիշեցնենք, որ գեներալ Ռազայի գլխավորած պատվիրակությունը Բաքու է մեկնել երեկ՝ մարտի 3-ին, և այնտեղ կմնա մինչ մարտի 6-ը։ Երեկ Պակիստանի պատվիրակության հետ հանդիպել էին Իլհամ Ալիևն ու Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը։