Մարտի 3-6-ը պաշտոնական այցով Ադրբեջանում է լինելու Պակիստանի զինված ուժերի միացյալ շտաբի ղեկավար գեներալ Նադիմ Ռազայի գլխավորած պատվիրակությունը:
Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը: Նշվում է, որ եռօրյա այցի ընթացքում Նադիմ Ռազան մի շարք հանդիպումներ է ունենալու: