Ղազախստանի զինված ուժերը փորձարկել են թուրքական արտադրության զրահամեքենա

Ղազախստանի Կարագանդայի նահանգում ղազախական զինված ուժերը փորձարկել են թուրքական Otokar ընկերության արտադրության Arma 8×8 ընթացամասով զրահամեքենաները և դրանց վրա մոնտաժված հեռակառավարվող Nefer մարտական մոդուլը։

Այս մասին հայտնում է թուրքական Anadolu պետական լրատվական գործակալությունը՝ հղում անելով Ղազախստանի ՊՆ պաշտոնական կայքին։

Թուրքական արտադրության Nefer մարտական մոդուլը, որը հատուկ նախագծված է ղազախական բանակի համար, նախատեսված է ձմեռային ծանր եղանակային պայմաններին օգտագործելու համար, իր հեռակառավարման մարտական ​​համակարգի և ջերմային դիտարկման տեսախցիկի շնորհիվ հնարավորություն է տալիս գիշերն արդյունավետորեն խոցել թիրախին։

Նշենք, որ 2021 թ․ փետրվարի 4-ին Ղազախստանում հանդիպել են Թուրքիայի պաշտպանության նախարարի տեղակալ Մուհսին Դերեն և Ղազախստանի պաշտպանության նախարար Նուրլան Երմեքբաևը։ Հանդիպումն ուղղված էր ռազմական ոլորտում հարաբերությունների խորացմանը։ Քննարկվել էր երկու երկրների ռազմական արդյունաբերության և պատրաստվածության ոլորտներում համագործակցությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *