Պակիստանում երևացել է Թուրքիայի դրոշով Super Mushshak ուսումնական ինքնաթիռ

Նախորդ շաբաթ փորձարկման ժամանակ նկատվել է Պակիստանի Pakistan Aeronautical Complex (PAC) պետական ընկերության արտադրության MFI-17 Super Mushshak ուսումնամարտական ինքնաթիռ, որի վրա թուրքական դրոշն ու ՌՕՈւ տարբերանշանն է եղել։ Թուրքիան այս ինքնաթիռների գնման պայմանագիր կնքել էր 2017թ.։

Այս մասին տեղեկանում ենք թուրքական «Defence Turk» կայքից։ Նշվում է, որ ինքնաթիռները նախատեսված են լինելու Թուրքիայի ՌՕՈւ-ի կարծանիչների օդաչուների ուսուցման համար։

Super Mushshak֊ը Թուրքիայում փոխարինելու է ուսումնական T-41 և SF-260 ինքնաթիռներին։ Ինքնաթիռների առաջին թռիչքը նախատեսվում էր իրակացնել 2020 թ․ փետրվարին, իսկ առաջին մատակարարումը պետք է կատարվեր նույն տարվա հունիս ամսին, սակայն մատակարարումների մասին որևէ տեղեկություն մինչ այս չի հանրայնացվել։ Մինչև 2022 թ-ի ավարտը Թուրքիան պետք է ստանա 52 միավոր ինքնաթիռ։

Նշենք, որ Super Mushshak ինքնաթիռներ արտահանվել են ավելի քան 10 երկրներ, այդ թվում և Ադրբեջան։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *