Tag Archives: Իրան ԶՈւ

Իրանում անցկացվում է Հնդկական օվկիանոսի առափնյա երկրների 6-րդ ռազմածովային գիտաժողովը

Հնդկական օվկիանոսի առափնյա երկրների 6-րդ ռազմածովային գիտաժողովը Թեհրանում Ապրիլ 25, 2018 10:05 | RAZM.INFO - Ապրիլի 23-ին Իրանում մեկնարկել է Հնդկական օվկիանոսի առափնյա երկրների 6-րդ ռազմածովային գիտաժողովը։ Գիտաժողովին մասնակցում է 35 պատվիրակություն։ Այն անցկացվելու է մինչև ապրիլի 24-ը։ Continue reading

Իրանի պաշտպանության նախարարին Բաղդադում ընդունել են Իրաքի բարձրաստիճան պաշտոնյաներ

Իրանի պաշտպանության նախարարը և Իրաքի արդյունաբերության նախարարը փոխըմբռնման հուշագիր են ստորագրում Ապրիլ 20, 2018 11:13 | RAZM.INFO - Ապրիլի 19-ին Իրանի պաշտպանության նախարար Ամի Հաթամին Բաղդադում հանդիպել է Իրաքի զինվորական և քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում՝ Իրաքի հաղորդակցության նախարարի, Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի, «Հաշդ աշ-Շաաբի» զորաջոկատի հրամանատարի, Իրաքի արդյունաբերության նախարարի  հետ։ Continue reading

Իրանի պաշտպանության նախարարը մեկնել է Իրաք

Իրաքի պաշտպանության նախարար  Էրֆան ալ-Հիյալին ընդունել է Իրանի պաշտպանության նախարարին Ապրիլ 19, 2018 14:48 | RAZM.INFO - Ապրիլի 18-ին Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամին Իրաքի իր պաշտոնակցի հրավերով մեկնել է Բաղդադ։ Իրաքում Ամիր Հաթամին հանդիպել է այդ երկրի պաշտպանության նախարար Էրֆան ալ-Հիյալիի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օսման Ղանիմիի և այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Continue reading

Իրանի բանակը զորահանդեսի ժամանակ ցուցադրել է «Քամին-2» ՀՕՊ համակարգը

«Քամին-2» ՀՕՊ համակարգը Ապրիլ 19, 2018 10:03 | RAZM.INFO - Ապրիլի 18-ին Իրանի տարբեր քաղաքներում բանակի օրվան նվիրված զորահանդեսներ են անցկացվել։ Թեհրանում անցկացված զորահանդեսի ժամանակ իրանցիները ցուցադրել են իրենց նոր «Քամին-2» հակաօդային պաշտպանության համակարգը, որը նախատեսված է ցածր բարձրության վրա թռչող անօդաչու թռչող սարքեր և այլ թիրախներ վնասազերծելու համար։ Continue reading

Իրանի հարավ-արևելքում ՝ Պակիստանի մոտ, ուժայինները 3 ահաբեկչի են վնասազերծել

ԻՀՊԿ զինծառայողներ Ապրիլ 18, 2018 10:03 | RAZM.INFO - Ապրիլի 17-ին Իրանի հարավարևելյան՝ Պակիստանին սահմանակից Սիստան և Բելուջիստան նահանգի Միրջավեհ շրջանում սահմանապահ ծառայության պահակակետերից մեկի վրա ահաբեկչական խումբ է հարձակվել։ Բախումների արդյունքում սպանվել է 3 ահաբեկիչ, մի մասը փախուստի է դիմել։ Continue reading

Իրանում «Բասիջի» նոր փոխհրամանատար է նշանակվել

Բրիգադային գեներալ Մոհամմադ Հոսեյն Սեփահրը Ապրիլ 17, 2018 14:05 | RAZM.INFO - Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի կարգադրությամբ բրիգադային գեներալ Մոհամմադ Հոսեյն Սեփահրը  նշանակվել է «Բասիջ» կազմավորման փոխհրամանատարի պաշտոնում՝ փոխարինելով բրիգադային գեներալ Ալի Ֆազալիին։  Continue reading

Իրանի բանակի 50-րդ նավախումբը ավարտել է միջազգային ջրերում հերթապահությունը

Իրանական «Նաղդի» ականակիր նավը Մարտ 20, 2018 11:01 | RAZM.INFO - Մարտի 17-ին Իրանի բանակի ռազմածովային ուժերի 50-րդ նավախումբը՝ կազմված «Նաղդի»,«Բայանդոր» ականակիր նավերից ու «Թոնբ» թիկունքային ապահովման նավից, կայանել է Իրանի Բանդարաբաս նավահանգստում։ Նավախումբը Իրան է վերադարձել միջազգային ջրերում 45 օր հերթապահելուց հետո։  Continue reading

ԱՄՆ նախագահը երկարաձգել է Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների ժամկետը

Իրանի ԶՈւ զորահանդես. 22/9/2017 Մարտ 14, 2018 17:35 | RAZM.INFO - Մարտի 12-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս մեկ տարով երկարաձգել է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի միակողմանի պատժամիջոցների ժամկետը, որոնք սահմանվել են 1995թ. մարտի 15-ին հայտարարված «արտակարգ դրության» շրջանակներում։ Այս մասին տեղեկացնող ծանուցումն ուղարկվել է Կոնգրես։  Continue reading

[Թարմացված] Իրանա-պակիստանյան սահմանին ԻՀՊԿ-ն մահապարտ ահաբեկիչների է վնասազերծել

ԻՀՊԿ զինծառայողներ Մարտ 13, 2018 10:06 | RAZM.INFO - Մարտի 11-ին Իրանի՝ Պակիստանին սահմանակից Սիսթան և Բելուջիստան նահանգի Սարավան շրջանում մահապարտ ահաբեկիչները փորձել են մեքենա պայթեցնել Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) սահմանային պահակակետերից մեկի մոտ։ ԻՀՊԿ զինծառայողները կանխել են գործողությունը. մեկ ահաբեկիչ սպանվել է, ևս մեկը պայթեցրել է իրեն։ Continue reading

Իրանի բանակի 50-րդ նավախումբը կայանել է Հնդկաստանում

Իրանական «Նաղդի» ականակիր նավը Մարտ 7, 2018 11:05 | RAZM.INFO - Իրանի բանակի ռազմածովային ուժերի 50-րդ նավախումբը, որը հունվարի 30-ին մեկնել էր միջազգային ջրերում հերթապահության, կայանել է Հնդկաստանի Մումբայ նավահանգստում։ Նավախմբի՝ Հնդկաստան այցի նպատակը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումն է։ Continue reading