Tag Archives: Իրան ԶՈւ

Իրանական Najm-802B և Arash ռադիոլոկացիոն նոր կայանները

Najm-802B ռադիոլոկացիոն կայանը Փետրվար 6, 2019 13:15 | RAZM.INFO -

«Իսլամական հեղափոխության» 40–ամյակին նվիրված «Հզորություն–40» ցուցահանդեսին Թեհրանում ներկայացվել է իրանական արտադրության նոր Najm-802B և Arash ռադիոլոկացիոն կայանները։

Continue reading

Իրանում ահաբեկիչների հետ բախումից ԻՀՊԿ 11 զինծառայող սպանվել է, 8-ը՝ վիրավորվել

ԻՀՊԿ ցամաքային ուժերի զինծառայողներ Հուլիս 23, 2018 10:54 | RAZM.INFO - Հուլիսի 20-ին Իրանի արևմտյան Քուրդիստան նահանգի Մարիվան քաղաքում առավոտյան ժամը 2-4–ը ընկած հատվածում Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինծառայողները բախման մեջ են մտել ահաբեկիչների հետ, ինչի հետևանքով սպանվել է՝ 11, վիրավորվել 8 զինծառայող։  Continue reading

Իրանում բանակի հրամանատարի խորհրդական է նշանակվել

Իրանի բանակի հրամանատարի խորհրդական, բրիգադային գեներալ Ֆարզադ Էսմայիլին Հունիս 5, 2018 10:49 | RAZM.INFO - Իրանի բանակի հրամանատար, գեներալ-մայոր Աբդոլռահիմ Մուսավիի առաջարկով և Իրանի հոգևոր առաջնորդի հաստատումով բրիգադային գեներալ Ֆարզադ Էսմայիլին նշանակվել է բանակի հրամանատարի խորհրդական։ Continue reading

Հունիսի 2-ին Իրանում ուսումնական կործանիչ է վթարվել

Իրանում FT-7 ուսումնական կործանիչ է վթարվել Հունիս 4, 2018 16:33 | RAZM.INFO - Հունիսի 2-ին Իրանի կենտրոնական Սպահան նահանգում այդ երկրի բանակի ռազմաօդային ուժերի FT-7 ուսումնական կործանիչ է վթարվել։ Երկու օդաչուները հասցրել են կատապուլտով դուրս նետվել և փրկվել։ Continue reading

Իրանում ՀՕՊ ուժերի նոր հրամանատար է նշանակվել

Իրանի բանակի «Խաթամ ալ-Անբիա» ՀՕՊ ուժերի հրամանատար Ալիռեզա Սաբահիֆարդը Մայիս 31, 2018 10:51 | RAZM.INFO - Մայիսի 29-ին Իրանի հոգևոր առաջնորդի հրամանով բանակի «Խաթամ ալ-Անբիա» հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար է նշանակվել բրիգադային գեներալ Ալիռեզա Սաբահիֆարդը, ով այս պաշտոնում փոխարինել է բրիգադային գեներալ Ֆարզադ Էսմայիլիին։ Continue reading

Իրանի ուժայինները 2 ահաբեկչական խմբի անդամների են ձերբակալել

Իրանի ԶՈւ զորահանդես. 22/9/2017 Մայիս 29, 2018 16:14 | RAZM.INFO - Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) զինծառայողները երկրի տարածքում 2 ահաբեկչական խմբի անդամների են ձերբակալել։ Ահաբեկիչները նպատակադրվել էին գործողություններ իրականացնել Իմամ Խոմեյնիի մահվան 29-րդ տարելիցին (հունիսի 3) նվիրված արարողությունների ժամանակ։ Continue reading

Իրանը և Բոլիվիան քննարկել են երկկողմ պաշտպանական հարաբերություններին վերաբերող հարցեր

Բոլիվիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարը և Իրանի ԶՈւ ԳՇ պետը Մայիս 14, 2018 17:24 | RAZM.INFO - Մայիսի 11-ին Իրան է մեկնել Բոլիվիայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Յամիլ Օկտավիո Բորդա Սոսան։ Նրան դիմավորել  է Իրանի ԶՈւ ԳՇ պետի միջազգային հարցերով տեղակալ Ղադիր Նեզամին։ Continue reading

Իրանը վերանորոգում է ամերիկյան հին ռազմական ինքնաթիռները

F-4 կործանիչ. Իրանի ԶՈւ Մայիս 1, 2018 10:03 | RAZM.INFO - Իրանի բանակի ռազմաօդային ուժերը շահագործման են հանձնել մեկ միավոր վերանորոգված F-4 կործանիչ։ Ռազմական ինքնաթիռը մեկ ու կես տարի  վերանորորգվել է «Շահիդ Լաշքյարի» բազայում և թռիչքային փորձարկումներ անցնելուց հետո համալրել է Իրանի բանակը։  Continue reading

Իրանը 2 հետախուզական ԱԹՍ է ներկայացրել Թուրքիայում անցկացվող ավիացուցահանդեսում

Իրանի «Յասիր» ԱԹՍ-ն Ապրիլ 27, 2018 15:34 | RAZM.INFO - Ապրիլի 25-ին Իրանը Թուրքիայում անցկացվող Eurasia-2018 ավիացուցահանդեսի ժամանակ ներկայացրել է 2 հետախուզական անօդաչու՝ «Յասիրը» և «Բինան»։ Ավիացուցահանդեսին Իրանից մասնակցում են ինչպես պաշտպանության նախարարությանը պատկանող ընկերություններ, այնպես էլ՝ մասնավոր։ Continue reading

Իրանի բանակը համալրվել է վերանորոգված ինքնաթիռով

Իրանի ԶՈւ C-130 ինքնաթիռ Ապրիլ 25, 2018 10:33 | RAZM.INFO - Իրանի բանակի ռազմաօդային ուժերը համալրվել են վերանորոգված C-130 բեռնատար ինքնաթիռով։ Ինքնաթիռը վերանորոգվել է «Շեհիդ Դուրան» բազայում։ Բազայի հրամանատարի խոսքերով՝ նախքան նորոգումը ինքնաթիռը չի շահագործվել «մի քանի» տարի։ Continue reading