Ապրիլի 19-ին Իրանի պաշտպանության նախարար Ամի Հաթամին Բաղդադում հանդիպել է Իրաքի զինվորական և քաղաքական բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այդ թվում՝ Իրաքի հաղորդակցության նախարարի, Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի, «Հաշդ աշ-Շաաբի» զորաջոկատի հրամանատարի, Իրաքի արդյունաբերության նախարարի հետ։ Այս մասին տեղեկացնում է Իրանի ՊՆ կայքը։
Հանդիպումների ընթացքում Իրանի պաշտպանության նախարարը շեշտել է Իրաքի վերականգմանը աջակցելու հարցում Իրանի պատրաստակամությունը։
Ամիր Հաթամին և Իրաքի արդյունաբերության նախարարը ստորագրել են նաև արդյունաբերության ոլորտում համագործակցության վմասին փոխըմբռնման հուշագիր։
Իրանի պաշտպանության նախարարի այցի ընթացքում նաև անցկացվել է Իրանի, Իրաքի, Սիրիայի, Ռուսաստանի տեղեկատվության փոխանակաման հանձնաժողովի համատեղ նիստ։
Իրանի պաշտպանության նախարար Ամիր Հաթամին Իրաք է մեկնել ապրիլի 18-ին։ Նույն օրը Հաթամին հանդիպել է այդ երկրի պաշտպանության նախարար Էրֆան ալ-Հիյալիի, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Օսման Ղանիմիին։
Հանդիպումների ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանային զարգացումները, երկկողմ ռազմական համագործակցությունը և այլ հարցեր։ Իրաքի ԶՈւ ԳՇ պետ Օսման Ղանիմին վստահություն է հայտնել, որ Իրանը հետագայում նույնպես շարունակելու է աջակցել Իրաքին՝ հատկապես տնտեսությունը վերականգնելու և պաշտպանական կարքիները հոգալու հարցում։
Կողմերը նաև պաշտպանական համագործակցության հարցերով համատեղ նիստ են անցկացրել։