Իրանում անցկացվում է Հնդկական օվկիանոսի առափնյա երկրների 6-րդ ռազմածովային գիտաժողովը

Ապրիլի 23-ին Իրանում մեկնարկել է Հնդկական օվկիանոսի առափնյա երկրների 6-րդ ռազմածովային գիտաժողովը։ Գիտաժողովին մասնակցում է 35 պատվիրակություն։ Այն անցկացվելու է մինչև ապրիլի 24-ը։ Այս մասին հայտնում է իրանական «Իսնա» լրատվական գործակալությունը։

Գիտաժողովի շրջանականերում Իրանի բանակի ռազմածովային ուժերի հրամանատար, դերծովակալ Հոսեյն Խանզադին, բանակի հրամանատարի տեղակալ, դերծովակալ Հաբիբոլահ Սայարին  հանդիպել են տարբեր երկրների ՌԾՈւ պատվիրակությունների հետ, այդ թվում՝ Թուրքիայի ՌԾՈւ հրամանատարի տեղակալի, ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմի հրամանատարի, Ճապոնիայի ՌԾՈւ հրամանտարի տեղակալի, Հնդկաստանի, Պակիստանի ՌԾՈւ հրամանատարների հետ։ (1, 2, 3)

Հնդկական օվկիանոսի առափնյա երկրների 6-րդ ռազմածովային գիտաժողովը Թեհրանում

Հնդկական օվկիանոսի առափնյա երկրների 6-րդ ռազմածովային գիտաժողովը Թեհրանում

Պատվիրակությունների հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են  միմյանց երկրներ նավախմբեր ուղարկելու, համատեղ զորավարժություն անցկացնելու հարցեր։

Ըստ Հաբիբոլահ Սայարիի՝ ապրիլի 25-ին գիտաժողովի մասնակիցները քննարկելու են նաև ծովահենների դեմ պայքարի թեմայով համատեղ զորավարժություն անցկացնելու հարցը։ Իսկ արդեն մայիսի 7-8-ը Իրանը որոնողափրկարարական թեմայով զորավարժություն կանցկացնի Օմանի հետ։

Իրանի ռազմածովային ուժերի հրամանատարի խոսքերով՝ հրամանատարների հետ հանդիպումների ընթացքում նա առաջարակել է Հնդկական օվկիանոսի առափնյա երկրների ռազմական կոալիցիա ստեղծել և նրանք հավանություն են տվել առաջարկին։

Միաժամանակ Պակիստանի ռազմածովային ուժերի հրամանատարին ընդունել է Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ՌԾՈւ հրամանատրը։ Կողմերը հույս են հայտնել, որ ընթացիկ տարում Իրանն ու Պակիստանը կկարողանան անցկացնել համատեղ զորավարժություն, որին կներգրավվի նաև ԻՀՊԿ-ն։

«Հնդկական օվկիանոսի առափնյա երկրների ռազմածովային գիտաժողովին» մշտական անդամակցում է 35 երկիր, դիտորդի կարգավիճակ ունի 9 երկիր։ Գիտաժողովն անցկացվում է 2008 թվականից՝ 2 տարին մեկ անգամ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *