Իրանի բանակը համալրվել է վերանորոգված ինքնաթիռով

Իրանի բանակի ռազմաօդային ուժերը համալրվել են վերանորոգված C-130 բեռնատար ինքնաթիռով։ Ինքնաթիռը վերանորոգվել է «Շեհիդ Դուրան» բազայում։ Բազայի հրամանատարի խոսքերով՝ նախքան նորոգումը ինքնաթիռը չի շահագործվել «մի քանի» տարի։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Ամերիկյան C-130 բեռնատար ինքնաթիռը արտադրվում է 1955 թվականից։ Ինքաթիռի բեռնատարողությունը շուրջ 20 տոննա է։

Իրանի ԶՈւ C-130 ինքնաթիռ

Իրանի ԶՈւ C-130 ինքնաթիռ

Հիշեցնենք, որ ավելի վաղ Իրանի ԶՈւ-ն շահագործման էր հանձնել մեկական միավոր F-14, F-7 կործանիչներ և PC-7 ուսումնական ինքնաթիռ։  F-14 և PC-7 ինքնաթիռները նախքան վերանորոգվելը չէն շահագործվել 1 տարի, իսկ F-7-ը՝ 3 տարի։

Մինչ այդ Իրանի բանակից հայտնել էին, որ մեկ միավոր Սու-24 ռմբակոծիչ են վերանորոգել և ևս 2 միավոր Սու-24 վերանորոգման փուլում է։

Նշենք, որ պատժամիջոցների պատճառով Իրանի օդուժի ավիապարկը երկար ժամանակ չի թարմացվել: Այժմ Իրանը փորձում է այն համալրել տեղական արտադրության ինքնաթիռներով, միաժամանակ վերանորոգում է իր ավիապարկում ունեցածը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *