Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատարի կարգադրությամբ բրիգադային գեներալ Մոհամմադ Հոսեյն Սեփահրը նշանակվել է «Բասիջ» կազմավորման փոխհրամանատարի պաշտոնում՝ փոխարինելով բրիգադային գեներալ Ալի Ֆազալիին։ Այս մասին ապրիլի 15-ին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։
Մոհամմադ Սեփահրը իրանա-իրաքյան պատերազմի մասնակից է։ Մինչ նոր պաշտոնը՝ Սեփահրը ԻՀՊԿ-ում Իրանի հոգևոր առաջնորդի ներկայացուցչի տեղակալն էր։
«Բասիջը» (պրսկ. بسيج) իրանցի կամավորներից կազմված կիսառազմական կազմավորում է: Հիմնվել է 1979թ. այաթոլլահ Խոմեյնիի հրամանով և ենթարկվում է ԻՀՊԿ-ին։
Բասիջի գործառույթներից են՝ ներքին անվտանգություն ապահովելը, հասարակական կարգ ու կանոն պահելը, սոցիալական օգնություն տրամադրելը, հանրային կրոնական արարողություններ կազմակերպելը և այլն: