Իրանի բանակի 50-րդ նավախումբը կայանել է Հնդկաստանում

Իրանի բանակի ռազմածովային ուժերի 50-րդ նավախումբը, որը հունվարի 30-ին մեկնել էր միջազգային ջրերում հերթապահության, կայանել է Հնդկաստանի Մումբայ նավահանգստում։ Նավախմբի՝ Հնդկաստան այցի նպատակը երկու երկրների միջև հարաբերությունների զարգացումն է։ Այս մասին հայտնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Քառօրյա այցի ընթացքում Իրանի ՌԾՈւ նավախմբի հրամանատարությունը հանդիպելու է Հնդկաստանի ՌԾՈւ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, այցելելու է ռազմական կրթական հաստատություններ։

Իրանական «Նաղդի» ականակիր նավը

Իրանական «Նաղդի» ականակիր նավը

Իրանի բանակի ռազմածովային ուժերի 50-րդ նավախումբը կազմված է «Նաղդի»,«Բայանդոր» ականակիր նավերից ու «Թոնբ» թիկունքային ապահովման նավից։ Նավախումբը միջազգային ջրերում հերթապահության է մեկնել ՌԾՈւ 49-րդ նավախմբի Իրան վերադարձից հետո։

Իրանական ռազմանավերը միջազգային ջրերում հերթապահում են 2008 թվականից։ Ծովահեններից իրանական քաղաքացիական և առևտրային նավերը պաշտպանելու համար նրանք հիմնականում հսկողություն են իրականացնում Պարսից և Ադենի ծոցերում, Կարմիր ծովում։

2008 թվականից ի վեր միջազգային ջրերում հերթապահություն իրականացնելիս Իրանի նավախմբերը 250-ից ավելի բախում են ունեցել ծովահենների հետ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *