Tag Archives: Թինաթին Խիդաշելի

Վրաստանի պաշտպանության նախարարն Աֆղանստանում հանդիպել է այդ երկրում իր գործընկերոջը

Վրաստանի պաշտպանության նախարարը Բահրամ ավիաբազայում Հունիս 6, 2016 12:13 | RAZM.INFO - Վարշավայի գագաթաժողովի նախապատրաստական շրջանում Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին այցելել է Աֆղանստան, որտեղ ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում ծառայում են նաև վրաստանցի զինծառայողները: Continue reading

Վրաստանի ՊՆ-ն բանակից հեռացրել է ընդդիմադիրներին ծեծելու սկանդալին մասնակցած զինծառայողին

Հունիս 3, 2016 11:11 | RAZM.INFO - Հունիսի 2-ին Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը տարածել է նախարար Թինա Խիդաշելիի հայտարարությունը, ըստ որի՝ Վրաստանի զինված ուժերի 3-րդ հետևակային բրիգադի 32-րդ գումարտակի զինծառայող, առաջին կարգի շարքային Լաշա Դվալիշվիլին հեռացվել է զինված ուժերից: Continue reading

Վրաստանում պատրաստվում են ՆԱՏՕ-ի` Վարշավայում կայանալիք գագաթաժողովին

Վրաստան-ՆԱՏՕ Հունիս 2, 2016 12:30 | RAZM.INFO - Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին առաջիկա շաբաթների ընթացքում ՆԱՏՕ-ի` Վարշավայում հուլիսի 8-9-ը կայանալիք գագաթաժողովի պատրաստության հարցերով այցելելու է ՆԱՏՕ-ի անդամ մի քանի պետություններ: Continue reading

Թինա Խիդաշելի. Վրաստանում կստեղծվի ավիացիայի և հակաօդային պաշտպանության հրամանատարություն

Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին Հունիս 1, 2016 12:30 | RAZM.INFO - Վրաստանում առաջիկայում կկազմավորվի ավիացիայի և հակաօդային պաշտպանության հրամանատարություն, իսկ մինչ այդ մեկ շաբաթվա ընթացքում կնշանակվի կազմավորվող հրամանատարության հրամանատարը: Continue reading

ՀՀ ՊՆ-ն հերքում է, որ Վրաստանի պաշտպանության նախարարը հեռախոսազրույց է ունեցել Օհանյանի հետ

Վրաստանի պաշտպանության նախարարը տարածել է Haqqin-ի նյութը Ապրիլ 29, 2016 19:14 | RAZM.INFO - Այսօր՝ ապրիլի 29-ին, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունից Razm.info-ի հետ զրույցում հերքեցին ադրբեջանական մամուլում նույն օրը տարածված հաղորդագրությունը, թե «Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ»։ Continue reading

Վրաստանի վարչապետը նկատողություն է արել պաշտպանության նախարարին ներկուսակցական կռիվների համար

Ձախից աջ. Գոգի Թոփաձե, Թինա Խիդաշելի, Գեորգի Կվիրիկաշվիլի Մարտ 3, 2016 17:42 | RAZM.INFO - Մարտի 3-ին Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին նկատողություն է արել պաշտպանության նախարար Թինա Խիդաշելիին ներկուսակցական կռիվների համար՝ նշելով, որ նա առաջին հերթին կառավարության անդամ է և հետո միայն իր կուսակցության առաջնորդներից մեկը։ Continue reading

Բացառիկ. Վրաստանը բանակցում է ամերիկյան տանկերը զորավարժությունում ներգրավելու շուրջ

Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին Փետրվար 2, 2016 17:14 | RAZM.INFO - Պաշտոնական այցով Երևանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին փետրվարի 2-ին  Razm.info-ի հետ հարցազրույցում անդրադարձավ մայիսին Վրաստանում անցկացվելիք Noble Partner-2016 զորավարժությանը՝ նշելով, որ Թբիլիսին բանակցում է նաև զորավարժությանն ամերիկյան Abrams տանկեր ներգրավելու շուրջ։ Continue reading

Բացառիկ. Վրաստանի պաշտպանության նախարարը հերքում է Ադրբեջանին ականանետներ և նռնականետներ վաճառելու լուրը

Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին Երևանում Փետրվար 2, 2016 12:02 | RAZM.INFO - Փետրվարի 2-ին Razm.info–ի հետ բացառիկ հարցազրույցում պաշտոնական այցով Երևանում գտնվող Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին հերքել է վրացական «Դելտա» ռազմարդյունաբերական ձեռնարկության՝ Ադրբեջանին ականանետներ և նռնականետներ վաճառելու մասին լուրը։  Continue reading

Երևանում ստորագրվել է Հայաստանի և Վրաստանի միջև 2016թ-ի պաշտպանական համագործակցության պլանը

Հայաստանի և Վրաստանի պաշտպանության նախարարները Երևանում. 01.02.2016թ. Փետրվար 1, 2016 14:04 | RAZM.INFO - Փետրվարի 1-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանը։ Երկու երկրների պաշտպանության նախարարներն առանձնացրույց են ունեցել, որից հետո ստորագրվել է 2016թ. պաշտպանական համագործակցության ծրագիրը։ Continue reading

Թինաթին Խիդաշելին շնորհավորել է Վրաստանի բանակում ծառայող հայերի Սուրբ Ծնունդը (վիդեո)

Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանը և Թինաթին Խիդաշելին Հունվար 7, 2016 13:17 | RAZM.INFO - Հունվարի 6-ին Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին այցելել է Թբիլիսիում հայկական Սուրբ Գևորգ եկեղեցի և մասնակցել սուրբծննդյան պատարագին: Խիդաշելիին ուղեկցել են ՊՆ և ԳՇ ներկայացուցիչներ: Continue reading