Tag Archives: Թինաթին Խիդաշելի

Խիդաշելին Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնից կհեռանա օգոստոսի 1-ին

Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին Հուլիս 29, 2016 14:45 | RAZM.INFO - Հուլիսի 28-ին Վարաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ընդունել է պաշտպանության նախարար Թինա Խդաշելիի հրաժարականի դիմումը: Այս մասին վրաստանյան Interpressnews գործակալությանը հայտնել են Վրաստանի կառավարության աշխատակազմից: Continue reading

Խիդաշելին կլքի Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը

Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին Հուլիս 12, 2016 13:01 | RAZM.INFO - Առաջիկա օրերին Թինաթին Խիդաշելին կթողնի Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնը, որը զբաղեցնում էր մոտ մեկ տարի: Այսօր՝ հուլիսի 12-ին, այս մասին հայտնել է Վրաստանի խորհրդարանի նախագահ, Խիդաշելիի կուսակից և ամուսին Դավիթ Ուսուպաշվիլին Continue reading

Թինա Խիդաշելի. «Հնարավոր չէ առանց Վրաստանի քննարկել Սև ծովում անվտանգության հայեցակարգը»

ՆԱՏՕ-ի ռազմանավերը Սև ծովում Հունիս 28, 2016 16:16 | RAZM.INFO - Հունիսի 27-ին Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին իր գործունեության 1 տարին ամփոփելու ընթացքում անդրադարձել է Սև ծովի անվտանգության հայեցակարգին, որը քննարկվում է ՆԱՏՕ-ում: Continue reading

Վրաստանի պաշտպանության նախարար. «Դելտայի» նախկին տնօրենը չի վերադառնա իր պաշտոնին»

Վրաստանի պաշտպանության նախարարը հաշվետու ասուլիսի ժամանակ Հունիս 28, 2016 11:13 | RAZM.INFO - Ինչպես արդեն տեղեկացրել էինք հունիսի 27-ին Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին ամփոփել է իր գործունեության մեկ տարին լրագրողների հետ ասուլիսում: Նա անդրադարձել է նաև «Դելտա» պետական ռազմական գիտատեխնիկական կենտրոնի նախկին տնօրեն Ուչա Ձոձուաշվիլիին ազատելու և այդ պաշտոնի համար նոր մրցույթ հայտարարելուն: Continue reading

Ըստ Խիդաշելիի՝ իրենց զինծառայողները կապ չունեն ԿԱՀ-ում երեխաների նկատմամբ սեռական ոտնձգության հետ

Վրաստանի ԶՈւ զինծառայող Հունիս 28, 2016 10:21 | RAZM.INFO - Հունիսի 27-ին Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին, ամփոփելով իր գործունեության 1 տարին, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Կենտրոնաֆրիկյան Հանրապետությունում անցկացված հետաքննությանը, նշելով, որ վրաստանցի զինծառայողները կապ չեն ունեցել տեղի անչափահաս երեխաների նկատմամբ սեռական ոտնձգություններին: Continue reading

Վրաստանի ԶՈւ հետևակային 2-րդ բրիգադի ռազմաբժշկական ստորաբաժանումները վարժանքներ են արել

Վրաստանցի զինծառայողները տարհանում են իրականացնում Հունիս 27, 2016 17:26 | RAZM.INFO - Վրաստանի զինված ուժերի հետևակային 2-րդ բրիգադի բժշկական վաշտի, 21-րդ և 22-րդ գումարտակի բժշկական դասակները, ինչպես նաև 23-րդ և 24-րդ գումարտակների զինծառայողները վարժանքներ են արել: Continue reading

Վրաստանի բանակում պարտադիր զինծառայությունը դադարեցնելու Խիդաշելիի հրամանը աղմուկ է բարձրացրել

Վրաստանի պաշտպանության նախարարը, ԳՇ պետն ԶՈւ զինծառայողների հետ Հունիս 27, 2016 15:21 | RAZM.INFO - Ինչպես արդեն տեղեկացրել էինք Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին այսօր իր պաշտոնավարման 1 տարին ամփոփելու ժամանակ ստորագրել է պարտադիր ժամկետային զինծառայությունը բանակում դադարեցնելու մասին հրամանը: Խիդաշելիի այս քայլն, ինչպես երևում է, Վրաստանում համաձայնեցված չի եղել ոչ մեկի հետ: Այն արդեն լայն քննարկվում է մի շարք հարթակներում: Continue reading

Վրաստանի պաշտպանության նախարարը ստորագրել է պարտադիր զինծառայության հանման հրամանը

Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին Երևանում Հունիս 27, 2016 11:35 | RAZM.INFO - Այսօր՝ հունիսի 27-ին, Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին ստորագրել է պարտադիր ժամկետային զինծառայությունից հրաժարվելու մասին հրամանը: «Իմ խոստումներից մեկն էր եղել հանել պարտադիր ժամկետային զինծառայություն»,— ամփոփելով իր պաշտոնավարման 1 տարին լրագրողների ներկայությամբ համապատասխան հրամանը ստորագրել է Խիդաշելին, Continue reading

Խիդաշելի. «Որպես ՆԱՏՕ-ին անդամակցելու պայման՝ սկսել են հիշեցնել տարածքային ամբողջականության հարցը»

Մեջտեղում Թինա Խիդաշելին է Հունիս 23, 2016 16:36 | RAZM.INFO - Հունիսի 21-ին Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին մասնակցել է Վարշավայում անցկացված ամերիկյան հեղինակավոր «Գերմանական Մարշալի հիմնադրամ» կազմակերպության (The German Marshall Fund of the United States) ֆորումին, խոսել ՆԱՏՕ-ից սպասելիքների և երկրի եվրաինտեգրման հարցերի շուրջ: Continue reading

Վրաստանի ՊՆ և ԶՈւ ԳՇ ղեկավարներն այցելել են Միջերկրական ծովում ԱՄՆ ՌԾՈւ ավիակիր

Աջից ձախ՝ Վրաստանի ԶՈւ ԳՇ պետի տեղակալը, պաշտպանության նախարարը, ԶՈւ ԳՇ պետը Հունիս 21, 2016 16:44 | RAZM.INFO - Հունիսի 21-ին Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին, զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեն, նրա տեղակալ, գնդապետ Նիկոլոզ Աղլաձեն այցելել են Միջերկրական ծովում լողող ԱՄՆ ռազմածովային ուժերի «Հարի Թրումեն» (USS Harry S. Truman) ատոմային ավիակիր նավ, որտեղ հատուկ միջազգային հյուրերի համար ընդունելություն էր կազմակերպված: Continue reading