Tag Archives: Թինաթին Խիդաշելի

Վրաստանի պաշտպանության նախարարը հանդիպումներ է ունեցել Ադրբեջանում

Վրաստանի պաշտպանության նախարարի հանդիպումը Ադրբեջանի նախագահի հետ Դեկտեմբեր 2, 2015 20:23 | RAZM.INFO - Այսօր՝ դեկտեմբերի 2-ին, Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին այցելել է Ադրբեջան և հանդիպել երկրի նախագահ Իլհամ Ալիևին, պաշտպանության նախարար Զաքիր Հասանովին և վարչապետ Արթուր Ռասիզադեին։ Continue reading

Պաշտոնական առաջին այցով Ճապոնիայում է Վրաստանի պաշտպանության նախարարը

Վրաստանի և Ճապոնիայի պաշտպանության նախարարները հուշագրի ստորագրման ժամանակ Նոյեմբեր 13, 2015 12:37 | RAZM.INFO - Նոյեմբերի 10-ին Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին պաշտոնական առաջին այցով մեկնել է Ճապոնիա, որտեղ այդ երկրի պաշտպանության նախարար Գեն Նակատանիի հետ ստորագրել է երկու երկրների ՊՆ-ների միջև համագործակցության հուշագիր։ Continue reading

Վրաստանում բանակին տեղական մսով ապահովելու տենդեր են հայտարարել

Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին ասուլիսի ժամանակ Հոկտեմբեր 29, 2015 12:28 | RAZM.INFO - Հոկտեմբերի 28-ին Վրաստանի պաշտպանության նախարարությունում կայացել է նախարար Թինա Խիդաշելիի մամուլի ասուլիսը, որտեղ վերջինս խոսել է բանակի սնման մասին՝ նշելով, որ ՊՆ-ն հատուկ տենդեր է հայտարարել տեղական միս գնելու համար։ Continue reading

ՆԱՏՕ-ն չի ցանկանում սադրել Ռուսաստանին. Ջեյմս Ապատուրայ

Համաժողովի բացման արարողությունը Հոկտեմբեր 26, 2015 17:13 | RAZM.INFO - Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, Վրաստանում մեկնարկել է Հարավային Կովկասի անվտանգության ֆորումը և Վրաստանի պաշտպանության և անվտանգության համաժողովը, որին մասնակցում է նաև Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը։ Continue reading

Վրաստանի պաշտպանության նախարարը Բրյուսելում հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ու Վրաստանի պաշտպանության նախարարը Հոկտեմբեր 8, 2015 12:53 | RAZM.INFO - Հոկտեմբերի 7-ին Բրյուսելում ՆԱՏՕ-ի շտաբ-բնակարանում Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին և նրա տեղակալ Ալեքսանդր Վերշբոուին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև Վրաստանի արտգործնախարար Գեորգի Կվիրիկաշվիլին։ Continue reading

Վրաստանն ԱԱԽ նիստում չի ապահովել քվորում՝ երկրի ԶՈւ թվաքանակը հաստատելու համար

Վրաստանի ազգային անվտանգության խորհրդի նիստը Սեպտեմբեր 24, 2015 12:19 | RAZM.INFO - Սեպտեմբերի 23-ին Վրաստանի նախագահի նստավայրում անցկացվել է ազգային անվտանգության խորհրդի նիստ։ Խորհրդի 11 անդամներից ներկա չեն եղել 4-ը, այդ թվում՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, արտգործնախարար Գոերգի Կվիրիկաշվիլին։ Continue reading

Վրաստանցի 5 զինծառայող մեկնելու է Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն ծառայելու

Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն մեկնող զինծառայողները Սեպտեմբեր 23, 2015 19:19 | RAZM.INFO - Սեպտեմբերի 21-ին Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին հանդիպել է Վրաստանի զինված ուժերի 5 զինծառայողի հետ, ովքեր պատրաստվում են մեկնել Կենտրոնաֆրիկյան Հանրապետություն՝ Եվրամիության հովանու ներքո խաղաղապահ առաքելություն իրականացնելու։ Continue reading

Թինա Խիդաշելին Լոնդոնում հանդիպել է Airbus և THALES ընկերությունների ներկայացուցիչներին

Ընկերության ներկայացուցիչը Վրաստանի պաշտպանության նախարարին ինչ-որ բան ներկայացնելիս Սեպտեմբեր 18, 2015 12:12 | RAZM.INFO - Սեպտեմբերի 17-ին Լոնդոնում անցկացվող DSEI-2015 (Defence and Security Equipment Industry) զենքի միջազգային ցուցահանդեսի ժամանակ Վրաստանի պաշտպանության նախարար Թինա Խիդաշելին հանդիպել է Airbus և THALES ընկերությունների ներկայացուցիչներին։ Continue reading

Վրաստանի «Դելտա» կենտրոնի հակակարկտային կայանի արկն ընկել է բնակելի տան վրա՝ հրդեհելով այն

«Դիդգորի» զրահամեքենայի վրա տեղադրված հակակարկտային կայանը Սեպտեմբեր 17, 2015 19:13 | RAZM.INFO - Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Վրաստանի Կախեթի շրջանի Կաբելի գյուղում երբ «Դելտա» պետական ռազմական գիտահետազոտական կենտրոնի աշխատակիցները կարկտաբեր ամպի ուղղությամբ կրակել են հակակարկտային կայանից, արկն ընկել է գյուղի տներից մեկի վրա, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Continue reading

Վրաստանում Աղմաշենեբելիի անվան ռազմական ակադեմիան ավարտել է 105 լեյտենանտ

Վրաստանի Դավիդ Աղմաշենեբելիի անվան ռազմական ազգային ակադեմիայի շրջանավարտները Սեպտեմբեր 9, 2015 16:29 | RAZM.INFO - Սեպտեմբերի 8-ին Գորիում Դավիդ Աղմաշենեբելիի անվան ռազմական ազգային ակադեմիան առաջին անգամ ավարտել է 105 յունկեր (կուրսանտ), որոնց տրվել է լեյտենանտի կոչում։  Continue reading