Daily Archives: Օգոստոս 16, 2016

Արցախում ստեղծվում է C4ISR ժամանակակից համակարգ

Օգոստոս 16, 2016 21:12 | RAZM.INFO - Օգոստոսի 12–14 Արցախի կառավարության հրավերով առաջնագծի դիրքեր այցելեցին ՀՀ ԱԺ մի քանի պատգամավորներ, հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնց թվում էր նաև Razm.info մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը։ Continue reading

Սև ծովում Վրաստանի ԶՈւ երկու զինծառայող է անհետացել

Վրաստանի պաշտպանության նախարարության տարբերանշան Օգոստոս 16, 2016 19:29 | RAZM.INFO - Օգոստոսի 16-ին Գոնիոյում՝ Սև ծովի ափին, Վրաստանի ԶՈւ նախկին զորավարժարանի տարածքում անհետացել են Վրաստանի ԶՈւ հատուկ նշանակության ուժերի երկու զինծառայող: Continue reading

ՀԱՊԿ շրջանակներում քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցության հարցեր

ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը Օգոստոս 16, 2016 18:58 | RAZM.INFO - ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի շրջանակում օգոստոսի 16-ին կայացել է ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի և ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի աշխատանքային հանդիպումը: Continue reading

RAND Corporation. Չինաստանի և ԱՄՆ-ի միջև պատերազմը քիչ հավանական է

Զեկույցից կարելի է ենթադրել, որ պատերազմը չափազանց ծանր կլինի երկու կողմի համար էլ Օգոստոս 16, 2016 18:19 | RAZM.INFO - Ամերիկյան Rand Corporation ռազմավարական հետազոտությունների կենտրոնը հրապարակել է զեկույց, որտեղ հաշվարկել են, թե տեսականորեն ինչպես կընթանար ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հնարավոր պատերազմը: Չնայած նրան, որ նման բախման հավանականությունն այս պահին բավականին ցածր է, սակայն այս խնդիրը ուսումնասիրության կարիք ունի:  Continue reading

Կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը

ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների նիստի մասնակիցները Երևանում Օգոստոս 16, 2016 16:48 | RAZM.INFO - Օգոստոսի 16-ին Երևանում կայացած ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության գոտիների, այդ թվում` Կովկասի ռազմաքաղաքական իրադրությունը, նախանշվել են կազմակերպության ռազմական բաղադրիչի հետագա զարգացման ուղղությունները: Continue reading

Ռուսաստանը կարող է արդիականացնել Հնդկաստանի բոլոր Սու-30 կործանիչները

Սու-30ՄԿԻ կործանիչ. Հնդկաստանի ՌՕՈւ Օգոստոս 16, 2016 15:06 | RAZM.INFO - Հնդկաստանը և Ռուսաստանը մոտ են այս տարվա վերջին 7-8 միլիարդ ԱՄՆ դոլար գնահատվող պայմանագիր կնքելուն, որով կարդիականացվեն Հնդկաստանի ՌՕՈւ բոլոր Սու-30 կործանիչները: Դեռևս կողմերը շարունակում են գործարքի քննարկումները: Continue reading

Իրանում տեղակայված ՌԴ ռմբակոծիչները առաջին ավիահարվածն են հասցրել Սիրիայի ահաբեկիչներին

ՌԴ ՌՕՈւ Տու-22Մ3 ռմբակոծիչները իրանի Համադան ռազմաբազայում Օգոստոս 16, 2016 14:12 | RAZM.INFO - Օգոստոսի 16-ին ՌԴ ռազմաօդային ուժերի հեռահար Տու-22Մ3 և ճակատային ՍՈւ-34 ռմբակոծիչները, դուրս գալով Իրանի Համադան ավիաբազայից, խմբային ավիահարված են հասցրել Սիրայի Դեր Զոր, Հալեպ և Իդլիբ քաղաքներում «Իսլամական պետության» և «ալ-Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորումների օբյեկտներին: Continue reading

Աբխազիայում ռուսաստանյան ռազմաբազայի ստորաբաժանումները երկու զորավարժություն են անցկացնում

Աբխազիայում տեղակայված ռուսական ռազմաբազա Օգոստոս 16, 2016 12:50 | RAZM.INFO - Աբխազիայում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի 7-րդ ռազմաբազայի  ստորաբաժանումները երկու առանձին զորավարժություններ են սկսել «Ցաբալ», «Նագվալոու»  և Կրասնոդարի «Մոլկինո» զորավարժարաններում: Continue reading

Սեյրան Օհանյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարարին

ՀՀ և ՌԴ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ստորագրել են «ՀՀ զինված ուժերի և ՌԴ զինված ուժերի միացյալ զորքերի (ուժերի) խմբավորման շահերից բխող ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ոլորտում իրավիճակի բացահայտման և գնահատման փոխգործակցության մասին» համաձայնագիր: Օգոստոս 16, 2016 12:27 | RAZM.INFO - Օգոստոսի 16-ին Երևանում անցակացվող ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է  ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուին:  Continue reading

Ռուսաստանյան ռմբակոծիչները տեղակայվել են Իրանի ռազմաբազայում

ՌԴ ՌՕՈւ Տու-22Մ3 ռմբակոծիչները իրանի Համադան ռազմաբազայում Օգոստոս 16, 2016 11:57 | RAZM.INFO - Այսօր՝ օգոստոսի 16-ին, հայտնի է դարձել, որ ՌԴ ռազմաօդային ուժերի Տու-22Մ3 հեռահար ռմբակոծիչները տեղակայվել են Իրանի արևմտյան հատվածում գտնվող Համադան ավիաբազայում՝ այնտեղից Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին ավիահարվածներ հասցնելու համար։ Continue reading