Օգոստոսի 16-ին Գոնիոյում՝ Սև ծովի ափին, Վրաստանի ԶՈւ նախկին զորավարժարանի տարածքում անհետացել են Վրաստանի ԶՈւ հատուկ նշանակության ուժերի երկու զինծառայող: Այս մասին հայտնում է Վրաստանի ՊՆ մամուլի ծառայությունը:
Կապրալ Յագո Շարաձեն և 1-ին դասի շարքային զինծառայող Գեորգի Նանետաշվիլին նշված տարածքում հատուկ նշանակության պատրաստության կուրս էին անցնում: Ծովում սուզվելուց հետո զինծառայողները հետ չեն վերադարձել: Այս պահին նրանց գտնվելու վայրը անհայտ է:
Զինառայողների որոնմանը մասնակցում են ներքին գործերի նախարարության, ռազմական ոստիկանության և հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանումները:
Զինծառայողների անհետացման կապակցությամբ հարուցվել է քրեական գործ՝ «անզգուշությամբ մահ պատճառելու» հոդվածով:
Հոդվածի հեղինակ՝ Վլադ Վարդանյան