ՀԱՊԿ շրջանակներում քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցության հարցեր

ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի շրջանակում օգոստոսի 16-ին կայացել է ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանի և ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի աշխատանքային հանդիպումը:

Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

 ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը

ՀՀ ՊՆ ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ Դավիթ Փախչանյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը

Հանդիպման ընթացքում քննարկվել են ՀԱՊԿ շրջանակներում ռազմատեխնիկական և ռազմատնտեսական համագործակցության հարցեր: ՀԱՊԿ Գլխավոր քարտուղարի տեղակալը Դավիթ Փախչանյանին ներկայացրել է անցած տարիներին ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական կոմիտեի կատարած աշխատանքները և հեռանկարային ծրագրերը:

Կողմերը պայմանավորվել են հոկտեմբերի 13-ից 15-ը Հայաստանում կայանալիք Սպառազինությունների և պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2016» առաջին միջազգային ցուցահանդեսի շրջանակում կազմակերպել նաև ՀԱՊԿ ռազմատնտեսական համագործակցության միջպետական կոմետին կից Գործարար խորհրդի նիստը:

One response to “ՀԱՊԿ շրջանակներում քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցության հարցեր

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 14-20 օգոստոսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *