Կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը

Օգոստոսի 16-ին Երևանում կայացած ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին քննարկվել են ՀԱՊԿ հավաքական անվտանգության գոտիների, այդ թվում` Կովկասի ռազմաքաղաքական իրադրությունը, նախանշվել են կազմակերպության ռազմական բաղադրիչի հետագա զարգացման ուղղությունները: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:

ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների նիստի մասնակիցները Երևանում

ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների նիստի մասնակիցները Երևանում

Նիստին կողմերն անդրադարձել են ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի փոխգործակցության կատարելագործմանը, ռազմական շինարարության զարգացմանը և ռազմատեխնիկական համագործակցության արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև՝ հակաօդային պաշտպանության ոլորտում բազային գիտահետազոտական կազմակերպությունների ստեղծմանը վերաբերող խնդիրներին:

Նշված, ինչպես նաև նիստի ընթացքում քննարկված մի շարք այլ հարցերի առնչությամբ ստորագրվել են համապատասխան փաստաթղթեր:

Նիստի ընթացքում որոշում է կայացվել ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Երևանում` ընթացիկ տարվա հոկտեմբեր ամսին: Նիստի ավարտին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հանդես են եկել համատեղ հայտարարությամբ:

ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը և գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան

ՀՀ պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը և գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան

Նիստին մասնակցել են ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, Ղազախստանի պաշտպանության նախարար Իմանգալի Տասմագամբետովը, Ղրղզական ԶՈւ գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Ռաիմբերդի Դույշենբիևը, Տաջիկստանի պաշտպանության նախարարի տեղակալ, գնդապետ Աբդուլխոշիմ Գուլոմզոդայը, Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենենատ Անդրեյ Ռավկովը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:

Հիշեցնենք՝ առավոտյան Սեյրան Օհանյանը հանդիպել էր  ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուին:

One response to “Կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը

  1. Pingback: Մեկնարկել է Բելառուսի պաշտպանության նախարարի պաշտոնական այցը Հայաստան | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *