Աբխազիայում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի 7-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները երկու առանձին զորավարժություններ են սկսել «Ցաբալ», «Նագվալոու» և Կրասնոդարի «Մոլկինո» զորավարժարաններում:
ՏԱՍՍ լրատվական գործակալությունը, հղում անելով ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությանը, հայտնում է, որ Աբխազիայի լեռնային «Ցաբալ» և «Նագվալոու» զորավարժարաններում ռուսաստանյան ռազմաբազայի զինծառայողները վարժանքներ են անում, որոնց ներգրավված են շուրջ 700 զինծառայող և 60 միավոր զինտեխնիկա:
Վարժանքների ընթացքում զինառայողները կդիմագրավեն պայմանական հակառակորդի օդային և դիվերսիոն-հետախուզական խմբերի գրոհներին: Ուշադրություն կդարձվի հատկապես կրակային դիրքերի և դաշտային հրամանատարական կայանների քողարկմանը, ինչպես նաև կրակային, մարտավարական և հետախուզական պատրաստությանը:
Զորավարժությունը ուղեկցվելու է մարտական հրաձգությամբ, որի շրջանակներում զինծառայողները կկրակեն նաև ԲՏՌ-82ԱՄ զրահափոխադրիչներից:
Երկրորդ զորավարժությունը անցկացնում են Աբխազիայում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի 7-րդ ռազմաբազայի տանկային ստորաբաժանումները: Զինծառայողները Կրասնոդարի «Մոլկինո» զորավարժարանում դաշտային ելք են ունեցել:
Վարժանքներին ներգրավված են 100 տանկիստ, 30 միավոր զինտեխնիկա, այդ թվում՝ Տ-90Ա տանկեր: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
Զորավարժարան ելքից առաջ տանկիստները մշակել են ուսումնական առաջադրանքներ Տ-90Ա տանկի մեխանիկ-վարորդի, նշանառուի և հրամանատարի կրկնօրինակված աշխատանքային վայրի սարքավորումների, համակարգչային մարզական համալիրների վրա:
Վարժանքները կավարտվեն սեպտեմբերի կեսերին 125մմ տրամաչափի հրետանային արկերով ուսումնական հրաձգությամբ: