Ռուսաստանյան ռմբակոծիչները տեղակայվել են Իրանի ռազմաբազայում

Այսօր՝ օգոստոսի 16-ին, հայտնի է դարձել, որ ՌԴ ռազմաօդային ուժերի Տու-22Մ3 հեռահար ռմբակոծիչները տեղակայվել են Իրանի արևմտյան հատվածում գտնվող Համադան ավիաբազայում՝ այնտեղից Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին ավիահարվածներ հասցնելու համար։

Այս մասին հայտնում է իրանական Defapress.ir լրատվակայքը, որը տրամադրել է Համադանում ՌԴ ԶՈւ ռմբակոծիչների ներկայությունը հաստատող տեսանյութ։

Իրանում ռմբակոծիչները տեղակայումը Ռուսաստանյան զինուժին թույլ կտա զգալիորեն կրճատել Սիրիայում ավիահարվածների ծախսերը, ինչպես նաև դրանց համար ծախսվող ժամանակը, քանի որ մինչ այս ռմբակոծիչները Սիրիա էին հասնում ՌԴ Հս․ Օսեթիայում տեղակայված ավիաբազայից։

Նշենք, որ Ռուսաստանը օդուժ տեղակայել է նաև Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազայում, սակայն այն չի կարողանում ընդունել մեծ չափսերի ռմբակոծիչներ, այդ իսկ պատճառով ռուսաստանյան ռմբակոծիչները ստիպված ամեն անգամ ավիահարվածներից հետո վերադառնում էին ՌԴ տարածք։

Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին Ռուսաստանի ԶՈւ 6 միավոր հեռահար Տու-22Մ3 ռմբակոծիչներ հարվածել էին Սիրիայի Դեր Զոր քաղաքի հարավ-արևմտյան, արևելյան և հյուսիս-արևելյան շրջաններում «Իսլամական պետության» օբյեկտներին և վերադարձել մշտական տեղակայման վայրեր։

Ավելի վաղ՝ օգոստոսի 8-ին Ռուսաստանի ԶՈւ ռմբակոծիչները հարվածել էին Սիրիայում՝ Պալմիրա քաղաքի  ԻՊ օբյեկտներին: Իսկ 2016-ի հուլիսին ռմբակոծիչները գործ էին դրվել 3 անգամ . hուլիսի 12-ին, 14-ին և 21ին:

ՌԴ ՌՕՈւ Տու-22Մ3 ռմբակոծիչները իրանի Համադան ռազմաբազայում

ՌԴ ՌՕՈւ Տու-22Մ3 ռմբակոծիչները իրանի Համադան ռազմաբազայում

Օգոստոսի 11-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը մտադիր է ընդլայնել Սիրիայում Հմեյմիմ բազայի ենթակառուցվածը,  բազայում ծանր ավիացիայի զետեղման համար հնարավորություններ ստեղծել, ինչպես նաև կառուցել զինավան անձնակազմի համար: Միայն դա իրականացնելուց հետո Ռուսաստանը հնարավորություն կստանա Սիրիայում տեղակայել ռմբակոծիչներ, սակայն դեռևս պարզ չէ, թե դա երբ տեղի կունենա։

Օգոստոսի 9-ին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետդումայում ներկայացրել էր Սիրիայում ռուսաստանյան ավիախումբ տեղակայելու մասին Սիրիայի և Ռուսաստանի միջև 2015-ի օգոստոսի 26-ին կնքված անորոշ ժամկետով և անհատույց պայամանագիրը վավերացնելու մասին օրինագիծը: