Սեյրան Օհանյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարարին

Օգոստոսի 16-ին Երևանում անցակացվող ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստի շրջանակում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է  ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուին: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը:

Սեյրան Օհանյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին:

Սեյրան Օհանյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են միջազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովման, ինչպես նաև երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության հարցեր: Կողմերը քննարկել են նաև Սիրիայում ՌԴ զինված ուժերի կողմից իրականացվող մարդասիրական գործողությունները:

Հանդիպման ավարտին ՀՀ և ՌԴ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ստորագրել են «ՀՀ զինված ուժերի և ՌԴ զինված ուժերի միացյալ զորքերի (ուժերի) խմբավորման շահերից բխող ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ոլորտում իրավիճակի բացահայտման և գնահատման փոխգործակցության մասին» համաձայնագիր:

Հանդիպման ընթացքում ՌԴ պաշտպանության նախարարը պատրաստակամություն է հայտնել լրացուցիչ միջոցառումներ ձեռնարկել ՌԴ զինված ուժերի կենտրոններում կրթություն ստացող հայ զինծառայողների թվաքանակը մեծացնելու վերաբերյալ: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

ՀՀ և ՌԴ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ստորագրել են «ՀՀ զինված ուժերի և ՌԴ զինված ուժերի միացյալ զորքերի (ուժերի) խմբավորման շահերից բխող ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ոլորտում իրավիճակի բացահայտման և գնահատման փոխգործակցության մասին» համաձայնագիր:

ՀՀ և ՌԴ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները ստորագրել են «ՀՀ զինված ուժերի և ՌԴ զինված ուժերի միացյալ զորքերի (ուժերի) խմբավորման շահերից բխող ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության ոլորտում իրավիճակի բացահայտման և գնահատման փոխգործակցության մասին» համաձայնագիր:

Առավել վաղ ՀՀ ՊՆ-ն հայտնել էր, որ այսօր՝ օգոստոսի 16-ին, Երևանում կանցկացվի ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստը:

Անդամ երկրների ԶՈւ հրամկազմի ներկայացուցիչներից բացի, նիստին մասնակցելու համար Հայաստան են ժամանել նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:

Հիշեցնենք, որ Հայաստան այցից առաջ ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն օգոստոսի 14-15-ը երկօրյա աշխատանքային այցով Ադրբեջանում էր:

One response to “Սեյրան Օհանյանը հանդիպել է ՌԴ պաշտպանության նախարարին

  1. Pingback: Կայացել է ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *