Սիրիայում ռուսաստանյան ռմբակոծիչները հարվածել են ԻՊ-ի օբյեկտներին

Օգոստոսի 8-ին Ռուսաստանի ԶՈւ 6 միավոր հեռահար Տու-22Մ3 ռմբակոծիչներ հարվածել են Սիրիայում՝ Պալմիրայի արևելյան և հյուսիս-արևմտյան շրջաններում՝ Ալ-Սուխնա և Արակ բնակատեղիների հարևանությամբ տեղակայված ԻՊ օբյեկտներին և վերադարձել մշտական տեղակայման ավիաբազա՝ Ռուսաստան:

Այս մասին հայտնում է «Տասս» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՊՆ մամուլի ծառայությանը:

Հարվածի արդյունքում ոչնչացվել են զինյալների հրամանատարական կայան և խոշոր դաշտային ճամբար: Արակի և Պալմիրա շրջաններում լիկվիդիցավել են ահաբեկիչների ղեկավարման կայաններ, ստորերկրա զինապահեստ, 3 ՀՄՄ, 12 ամենագնաց խոշորտրամաչափային գնդացիրներով, ինչպես նաև մեծաքանակ կենդանի ուժ:

Հարվածները կրում են պարբերական բնույթ, միայն նախորդ ամսում Սիրիայում ռուսաստանյան հեռահար ռմբակոծիչները գործ են դրվել 3 անգամ . hուլիսի 12-ին, 14-ին և 21ին:

Հիշեցնենք, որ ԻՊ-ն Պալմիրան գրավել էր 2015-ի մայիսին և ոչնչացրել են քաղաքի բազմաթիվ հնագույն հուշարձաններ: 2016-ի մարտին Սիրիայի կառավարական ուժերը սկսել էին քաղաքի ազատագրման գործողությունը: Մարտի 23-24-ի մարտերի ընթացքում Սիրիայի կառավարական ուժերը կարողացել էն հաջողություն գրանցել «Իսլամական պետության» զինյալների դեմ մարտերում և գրավել Պալմիրա քաղաքի մի շարք ռազմավարական կետեր:

Տու-22Մ3 ռմբակոծիչ ինքնաթիռի առավելագույն արագությունը 2,300 կմ/ժ է, Գործնական թռիչքի առավելագույն հեռավորությունը՝ 5,500 կմ, գործնական առաստաղը՝ 13,500 մ: Ռմբակոծիչի կարող է արձակել տարբեր տեսակի սովորական կամ միջուկային լիցքով թևավոր հրթիռներ:

Տու-22Մ3 կործանիչներ. ՌԴ ՌՕՈւ

Տու-22Մ3 կործանիչներ. ՌԴ ՌՕՈւ

3 responses to “Սիրիայում ռուսաստանյան ռմբակոծիչները հարվածել են ԻՊ-ի օբյեկտներին

  1. Pingback: ՌԴ հեռահար ռմբակոծիչները ավիահարվածներ են հասցրել Դեր Զորքում ԻՊ դիրքերին | Ռազմ.info

  2. Pingback: Ռուսաստանյան ռմբակոծիչները տեղակայվել են Իրանի ռազմաբազայում | Ռազմ.info

  3. Pingback: Իրանում տեղակայված ՌԴ ռմբակոծիչները առաջին ավիահարվածն են հասցրել Սիրիայի ահաբեկիչներին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *