Պաշտպանության բանակի հրամանատարը հանդիպել է Անջեյ Կասպրշիկին

Օգոստոսի 15-ին Արցախի Պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ, դեսպան Անջեյ Կասպրշիկին: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 16-ին, հայտնում է ՊԲ մամուլի ծառայությունը: 

Լևոն Մնացականյանը հանդիպել է Անջեյ Կասպրշիկին

Լևոն Մնացականյանը հանդիպել է Անջեյ Կասպրշիկին

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են Արցախի զորքերի շփման գծում տիրող իրավիճակին և տարածաշրջանի ռազմաքաղաքական իրադրության զարգացումներին:

Օգոստոսի 15-ին դեսպան Կասպրշիկը հանդիպել է նաև Արցախի նախագահ Բակո Սահակյանին և արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի և ԱԳՆ կայքերը:

Քննարկվել են զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների հետ կապված հարցեր։

One response to “Պաշտպանության բանակի հրամանատարը հանդիպել է Անջեյ Կասպրշիկին

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 14-20 օգոստոսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *