ՌԴ հեռահար ռմբակոծիչները ավիահարվածներ են հասցրել Դեր Զորում ԻՊ դիրքերին

Օգոստոսի 14-ին Ռուսաստանի ԶՈւ 6 միավոր հեռահար Տու-22Մ3 ռմբակոծիչներ հարվածել են Սիրիայի Դեր Զոր քաղաքի հարավ-արևմտյան, արևելյան և հյուսիս-արևելյան շրջաններում «Իսլամական պետության» օբյեկտներին և վերադարձել են  Ռուսաստան՝ մշտական տեղակայման ավիաբազա:

Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Հարված արդյունքում ոչնչացվել են զինյալների հրամանատարական 2 կայան, 6 ռազմամթերքի խոշոր պահեստ, 2 տանկ, 4 ՀՄՄ, 7 ամենագնաց մեքենա խոշորտրամաչափային  սպառազինությամբ, ինչպես նաև մեծաքանակ կենդանի ուժ:

Ռմբակոծիչների կործանիչ-ավիացիոն պաշտպանությունը/քողարկումը իրականացվել է Հմեյմիմ բազայում տեղակայված Սու-30ՍՄ և Սու-35Ս կործանիչներով:

Հարվածները կրում են պարբերական բնույթ, ավելի վաղ՝ օգոստոսի 8-ին Ռուսաստանի ԶՈւ ռմբակոծիչները հարվածել էին Սիրիայում՝ Պալմիրա քաղաքի  ԻՊ օբյեկտներին: Իսկ 2016-ի հուլիսին ռմբակոծիչները գործ էին դրվել 3 անգամ . hուլիսի 12-ին, 14-ին և 21ին:

Հիշեցնենք, որ 2015 թ. ԻՊ-ն պաշարել էր Դեր Զոր քաղաքը, սակայն կառավարամետ ուժերը մինչ օրս կարողանում են վերահսկողությունը փոփոխական հաջողություններով պահպանել: 2016-ի օգոստոսի 2-ին Սիրիայի կառավարական ուժերը կարողացել էին հետ մղել երկրի կենտրոնարևելյան շրջանում ռազմավարական կարևոր դիրք զբաղեցնող Դեյր Էզ-Զոր քաղաքի վրա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հարձակումը:

Հավելենք, որ Ռուսաստանը, Սիրիայի կառավարության միջնորդությամբ, 2015-ի հոկտեմբերից կետային ավիահարվածներ է հասցնում այդ երկրում «Իսլամական պետություն», ինչպես նաև մի շարք այլ ահաբեկչական խմբավորումների դիրքերին: Գործողություններին ներգրավված են ՌԴ ԶՈւ հեռահար, օպերատիվ-մարտավարական ավիացիան, ռազմանավեր և սուզանավեր:

Սիրիայի Դեյր Զոր քաղաքը 2016 թ. մարտի դրությամբ

Սիրիայի Դեյր Զոր քաղաքը 2016 թ. մարտի դրությամբ

3 responses to “ՌԴ հեռահար ռմբակոծիչները ավիահարվածներ են հասցրել Դեր Զորում ԻՊ դիրքերին

  1. Pingback: Ռուսաստանյան ռմբակոծիչները տեղակայվել են Իրանի ռազմաբազայում | Ռազմ.info

  2. Pingback: Իրանում տեղակայված ՌԴ ռմբակոծիչները առաջին ավիահարվածն են հասցրել սիրիական ահաբեկիչներին | Ռազմ.info

  3. Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 14-20 օգոստոսի, 2016 | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *