ՌԴ պաշտպանության նախարարն Ադրբեջանում է • Ռուսաստանյան ռմբակոծիչները տեղակայվել են Իրանի ռազմաբազայում և 3 անգամ արդեն ավիահարված հասցրել Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դիրքերին • Հայտնի է դարձել Ադրբեջանի ԶՈւ մահացած զինծառայողի մասին • Ադրբեջանում համածառայակիցը զինծառայող է սպանել • Թուրքիայում ահաբեկչությունների հետևանքով 6 սպանված, շուրջ 370 վիրավոր • Բիթլիսում զինվորական մեքենա է պայթեցվել, 6 ուժային սպանվել է • Ադրբեջանի ՊՆ-ն և ԱԳՆ-ն տարբեր տվյալներ են տալիս ԶՈւ մարտական կորուստների մասին • Իրան դիվերսիոն նպատակներով ներխուժած 4 ահաբեկիչ է սպանվել • Իրանում տեղակայված ՌԴ ռմբակոծիչները առաջին ավիահարվածն են հասցրել Սիրիայի ահաբեկիչներին • Սև ծովում Վրաստանի ԶՈւ երկու զինծառայող է անհետացել • Մահացել է Վրաստանի ԶՈւ զինծառայող • Ադրբեջանում զինծառայողի մահվան գործով կալանավորվել է ԶՈւ ենթասպա • Ռուսաստանը Միջերկրականից հրթիռակոծել է Սիրիայում «Ալ-Նուսրայի» դիրքերը • Սիրիայի օդուժը պատերազմի սկզբից առաջին անգամ հարվածել է քրդերի դիրքերին Հասեքեում • Թուրքական օդուժը ռմբակոծել է PKK-ի դիրքերը Թուրքիայի տարածքում • Թուրքիան փորձում է լրացնել ռազմական օդաչուների առաջացած պակասը • Թուրքիայի ռազմաբժշկական ակադեմիան և հոսպիտալները հանձնվել են առողջապահության նախարարությանը • Ձերբակալվել է Մուշի նահանգային ժանդարմերիայի հրամանատարը
• Ղրիմին տրամադրվել է առաջին Ս-400 ՀՕՊ համակարգը • ՌԴ Կասպյան նավատորմիղը վարժանքներ է սկսել Կասպից ծովում • ՌԴ հեռահար ռմբակոծիչները ավիահարվածներ են հասցրել Դեր Զորքում ԻՊ դիրքերին • Ռուսաստանի զինուժը շուտով կստանա 100-րդ Սու-34 ռմբակոծիչը • Պետերբուրգում իրականացվում են ահաբեկիչների ձերբակալման հատուկ գործողություններ • Իրանից բարձրացած ՌԴ ռմբակոծիչները հարվածել են Դեր Զորում ԻՊ դիրքերին • Հալեպում բախումները շարունակվում են. ռուս-սիրիական օդուժը հարվածում է զինյալներին • ԱՄՆ Աֆղանստանում և Իրաքում կրկին B-52H ռմբակոծիչներ է օգտագործում • Սիրիայի կառավարական ուժերը հետ են մղել զինյալների հարձակումները Հալեպում • Աբխազիայում ռուսաստանյան ռազմաբազայի ստորաբաժանումները երկու զորավարժություն են անցկացնում • Ռուսաստանը կարող է արդիականացնել Հնդկաստանի բոլոր Սու-30 կործանիչները • RAND Corporation. Չինաստանի և ԱՄՆ-ի միջև պատերազմը քիչ հավանական է • Տաջիկստանում ՌԴ ռազմաբազայի զինծառայողները հակաահաբեկչական զորավարժություն են անցկացնում • Իրաքի բնակավայրերից մեկի ազատագրման ընթացքում 700 ԻՊ զինյալ է սպանվել • ՌԴ ԶՈւ Հարավային ռազմական շրջանը հրամանատարի նոր տեղակալ ունի • Ճապոնիան ձեռք կբերի ամերիկյան F-35A կործանիչ-ռմբակոծիչներ

ՌԴ պաշտպանության նախարարն Ադրբեջանում է • Ռուսաստանյան ռմբակոծիչները տեղակայվել են Իրանի ռազմաբազայում • Թուրքիայում ահաբեկչությունների հետևանքով 6 սպանված, շուրջ 370 վիրավոր
Ադրբեջան/ Վրաստան
• Օգոստոսի 14-ին, ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն աշխատանքային այցով մեկնել էր Ադրբեջան, որտեղ հանդիպել էր երկրի նախագահ Իլհամ Ալիևին: Այցն ավարտվել Է օգոստոսի 15-ին:
• Օգոստոսի 17-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի Ջալիլաբադի շրջանի զորամասերից մեկում, նախնական տվյալներով համածառայակցի կողմից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Ալլահվերդիև Գիսմեթ Ազար օղլուն (Allahverdiyev Qismət Azər oğlu)։ Օգոստոսի 11-12-ին Ադրբեջանական բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում Razm.info-ն պարզել է Նախիջևանի զորամասերից մեկում, նախնական տվյալներով դիզելային վառելիքի բաքի մեջ ընկելու հետևանքով մահացած մեկ զինծառայողի՝ Շահսուվարով Էմրահ Մուսա օղլուի (Şahsuvarov Əmrah Musa oğlu) մասին։
Ադրրբեջանի Բեյլագանի զորամասերից մեկում հուլիսի 30-ին մահացած ԶՈւ զինծառայող Փարվիզ Փաշաևի (Pərviz Paşayev) մահվան կապակցությամբ հարուցված քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ ենթասպա Բայրամով Ռամին Ջահանգիր օղլուն (Bayramov Ramin Cahangir oğlu):
Razm.info-ն համադրել է Ադրբեջանի մարտական կորուստների մասին ՄԱԿ-ում Ադրբեջանի ներկայացուցիչի զեկույցները Ադրբեջանի պետական գերատեսչությունների հայտնած տվյալների հետ, ինչի արդյունքում պարզվել է, որ պետական տարբեր գերատեսչությունների տվյալները զգալիորեն տարբերվում են միմյանցից:

ՌԴ պաշտպանության նախարարի հանդիպումը Իլհամ Ալիևի հետ. լուսանկարը՝ ՌԴ ՊՆ կայքի
• Օգոստոսի 19-ին՝ պահակային ծառայության հերթափոխի ժամանակ, անգիտակից վիճակում է հայտնաբերվել Վրաստանի ԶՈւ զինծառայող, շարքային Մերաբ Ճաճիաշվիլին, որը տեղափոխվել է Քութայիս քաղաքի հիվանդանոց, որտեղ գիտակցության չգալով մահացել է:
Օգոստոսի 16-ին Գոնիոյում՝ Սև ծովի ափին, Վրաստանի ԶՈւ նախկին զորավարժարանի տարածքում անհետացել են Վրաստանի ԶՈւ հատուկ նշանակության ուժերի երկու զինծառայող:
Ռուսաստան/Իրան
• Օգոստոսի 16-ին, հայտնի է դարձել, որ ՌԴ ռազմաօդային ուժերի Տու-22Մ3 հեռահար ռմբակոծիչները տեղակայվել են Իրանի արևմտյան հատվածում գտնվող Համադան ավիաբազայում՝ այնտեղից Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին ավիահարվածներ հասցնելու համար։

ՌԴ ՌՕՈւ Տու-22Մ3 ռմբակոծիչները իրանի Համադան ռազմաբազայում
Օգոստոսի 12-ին ՌԴ ԶՈւ՝ Ղրիմում տեղակայված 4-րդ զենիթահրթիռային գունդը ստացել է Ս-400 «Տրիումֆ» հակաօդային պաշտպանության համակարգ:
Օգոստոսի 15-ին, ՌԴ ՌԾՈւ Կասպյան նավատորմիղը, հրթիռային, հրետանային և փոքր հրթիռային նավերի մասնակցությամբ, ստուգարքային վարժանքներ է սկսել, որին ներգրավված է նաև հարավային ռազմական շրջանի ավիացիան:
ՌԴ նովոսիբիրսկի՝ Չկալովի անվան ավիաշինական գործարանը ավարտել է պաշտպանության նախարարության պատվերով 100-րդ Սու-34 ճակատային ռմբակոծիչի հավաքման և փորձարկման գործընթացը: Ինքնաթիռը մոտ ժամանակներս կհամալրի ՌԴ ՊՆ սպառազինությունը: Ռուսաստանը նաև մոտ է Հնդկաստանի հետ այս տարվա վերջին 7-8 միլիարդ ԱՄՆ դոլար գնահատվող պայմանագիր կնքելուն, որով կարդիականացվեն Հնդկաստանի ՌՕՈւ բոլոր Սու-30 կործանիչները:

ՌԴ ԶՈւ համար նախատեսված 100-րդ Սու-34 ռմբակոծիչը
Աբխազիայում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի 7-րդ ռազմաբազայի ստորաբաժանումները երկու առանձին զորավարժություններ են սկսել «Ցաբալ», «Նագվալոու» և Կրասնոդարի «Մոլկինո» զորավարժարաններում:
Ռուսաստանի նախագահի հրամանով ՌԴ զինված ուժերի հարավային ռազմական օկրուգի 58-րդ համազորային բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Գուրուլևը նշանակվել է ՀՌՇ-ի հրամանատարի տեղակալ։
Օգոստոսի 17-ին, ՌԴ ԱԴԾ հատուկջոկատայինները Սանկտ Պետերբուրգում Հյուսիսային Կովկասում ահաբեկչական գործունեություն ծավալած անձանց ձերբակալման գործողություններ են իրականացրել: Նույն օրը Տաջիկստանում տեղակայված ռուսաստանյան 201-րդ ռազմաբազայի զինծառայողները զորավարժության ընթացքում ոչնչացրել են պայմանական զինված ահաբեկիչների քարավանը երկրի Կարշիտաու լեռնաշղթայի նախալեռներում:
• Արևմտյան Իրանում՝ Իրաքին սահմանակից շրջաններում իրանական ոստիկանության հետ բախման ընթացքում սպանվել է 4 ահաբեկիչ, ևս 6-ը՝ վիրավորվել: Զինյալները Իրան են մուտք գործել դիվերսիաներ իրականացնելու նպատակով:
Թուրքիա
Օգոստոսի 18-ի լույս գիշերը և առավոտյան, նախնական տվյալներով «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (PKK) պայթուցիկով բեռնված մեքենաներ է պայթեցրել Վանի և Էլյազիգի (Խարբերդ) ոստիկանական բաժանմունքների դիմաց, նույն օրը զինյալները Թուրքիայի Բիթլիս նահանգում պայթեցրել են նաև զինվորական մեքենա:

Պայթյուն Էլյազիգի (Խարբերդ) ոստիկանատան մոտ
Օգոստոսի 14-ին Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերը ռմբակոծել են երկրի հարավարևելյան Հաքքարի նահանգի՝ Իրաքին և իրանին սահմանակից Շեմդինլի գավառում «քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դիրքերը:
Թուրքիայում հուլիսի 15-16-ի ռազմական հեղաշրջման փորձին մասնակցելու մեղադրանքով օգոստոսի 14-ին ձերբակալվել է Մուշ նահանգի ժանդարմերիայի հրամանատար, գնդապետ Օսման Նուրի Չեվիքը (Osman Nuri Çevik):
Թուրքիայում շարունակվող արտակարգ իրավիճակի պայմաններում որոշում է ընդունվել ռազմական հեղաշրջման փորձից հետո ռազմաօդային ուժերում օդաչուների պակասի պատճառով ՌՕՈւ շարքերը հետ ընդունել այն օդաչուներին, որոնք նախկինում հեռացվել են, կամ դադարեցվել է նրանց հետ պայմանագիրը: Որոշում է ընդունվել նաև Գյուլհանեի ռազմաբժշկական ակադեմիան և զինվորական հոսպիտալները հանել զինուժի ենթակայությունից և հանձնել առողջապահության նախարարությանը:
Սիրիա
• Օգոստոսի 16-ին ՌԴ ռազմաօդային ուժերի հեռահար Տու-22Մ3 և ճակատային ՍՈւ-34 ռմբակոծիչները, դուրս գալով Իրանի Համադան ավիաբազայից, խմբային ավիահարված են հասցրել Սիրայի Դեր Զոր, Հալեպ և Իդլիբ քաղաքներում «Իսլամական պետության» և «ալ-Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորումների օբյեկտներին: Հաջորդ օրը՝ օգոստոսի 17-ին, Իրանի Համադան քաղաքի ավիաբազայում տեղակայված ՌԴ ՌՕՈւ Սու-34 ճակատային ռմբակոծիչները նույնպես խմբային ավիահարվածներ են հասցրել Սիրիայի Դեր Զոր շրջանում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին:
Օգոստոսի 14-ին Ռուսաստանի ԶՈւ 6 միավոր հեռահար Տու-22Մ3 ռմբակոծիչներ հարվածել են Սիրիայի Դեր Զոր քաղաքի հարավ-արևմտյան, արևելյան և հյուսիս-արևելյան շրջաններում «Իսլամական պետության» օբյեկտներին և վերադարձել են Ռուսաստան՝ մշտական տեղակայման ավիաբազա:
Ռուսաստանի Սևծովյան նավատորմի 2 նավ այսօր՝ օգոստոսի 19-ի առավոտյան, Միջերկրական ծովի տարածքից թևավոր 3 հրթիռ է արձակել Սիրիայում «Ալ-Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորման դիրքերին։

ՌԴ Սևծովյան նավատորմի «Զելյոնիյ դոլ» և «Սերպուխով» փոքր հրթիռային նավերից «Ալ-Նուսրայի» դիրքերի ուղղությամբ «Կալիբր» տեսակի թևավոր հրթիռներ են արձակվել
Օգոստոսի 17-ին ԻՊ-ն սկսել է մեծամասշտաբ գրոհ Հալեպի արևելյան հատվածում՝ Քուվեիրեսի ռազմական օդանավակայանից հյուսիսում թիրախավորելով սիրիական զորքերին: Ուժայինները հայտնում են ԻՊ 20-ից ավելի սպանվածի և յուրայիններից 18 զոհի մասին:
• Օգոստոսի 15-ին Հալեպում կառավարական ուժերի և զինյալների միջև շարունակվող բախումներում Ասադին հավատարիմ ուժերը կարողացել են հետ մղել զինյալների հարձակումները Հալեպի հարավ-արևմտյան և հյուսիս-արևմտյան շրջաններում:
Սիրիայի քրդերի Ժողովրդական ինքապաշտպանության ջոկատների» (YPG) հրամանատարությունը հայտնում է, որ 2011 թ. սկսված սիրիական պատերազմի ընթացքում առաջին անգամ կառավարական օդուժը օգոստոսի 18-ին ռմբակոծել է Հասեքեում քրդերի դիրքերը:
ԱՄՆ/Իրաք/այլ
• Ամերիկյան Rand Corporation ռազմավարական հետազոտությունների կենտրոնը հրապարակել է զեկույց, որտեղ հաշվարկել են, թե տեսականորեն ինչպես կընթանար ԱՄՆ-ի և Չինաստանի միջև հնարավոր պատերազմը:
Շուրջ տասը տարի անց ԱՄՆ ռազմաօդային ուժերը Աֆղանստանում և Իրաքում ավիահարվածների համար կրկին սկսել են օգտագործել «Բոինգ» (Boeing) ընկերության արտադրության B-52H Stratofortress ռազմավարական ռմբակոծիչները:

B-52H ռազմավարական ռմբակոծիչ. ԱՄՆ ՌՕՈւ
• «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ավելի քան 700 զինյալ է ոչնչացվել Իրաքի Ռամադի քաղաքի հարավում գտնվող Խալիդիյա բնակատեղիի ազատագրման գործողության սկզբից մինչ օրս:
• Ճապոնիայի ռազմաօդային ուժերը կործանիչների հնացած պարկը լրացնելու համար պատրաստվում են ԱՄՆ-ից գնել 42 միավոր F-35A ինքնաթիռ: 6 կործանիչի ձեռքբերման պայմանագիրն արդեն ստորագրվել է, այդ թվում՝ 4-ը արդեն հավաքման փուլում են:
Հայաստանի ռազմաշաբաթը կարող եք կարդալ այստեղ։
Տարածաշրջանի նախորդ ռազմաշաբաթը կարող եք կարդալ այստեղ։