Daily Archives: Օգոստոս 26, 2016

Սիրիայի Դարայա քաղաքը անցնում է կառավարական ուժերի վերահսկողությանը

Սիրիայի կառավարական ուժերը Դարայայի մի հատվածում Օգոստոս 26, 2016 18:36 | RAZM.INFO - Այսօր՝ օգոստոսի 26-ին, սիրիական կառավարական ուժերը և Դամասկոսի հարևանությամբ գտնվող Դարայա քաղաքի զինյալները պայմանավորվել են զինյալների կողմից զենքերը վայր դնելու և քաղաքը կառավարական ուժերին հանձնելու մասին: Continue reading

Աֆղանստանից վերադարձել է ՀՀ ԶՈւ խաղաղապահ զորախումբը

աֆղանստանից վերադարձել է ՀՀ ԶՈւ խաղաղապահ գումարտակի հերթական ստորաբաժանումը Օգոստոս 26, 2016 17:33 | RAZM.INFO - ԱՄՆ օդուժի ինքնաթիռով Հայաստան են վերադարձել ՀՀ զինված ուժերի՝ Աֆղանստանում մի քանի ամիս խաղաղապահ ծառայության շրջանակներում իրենց հատկացված տարածքների պաշտպանությունը հաջողությամբ իրականացրած զինծառայողները։ Continue reading

Չինաստանը կվերապատրաստի Սիրիայի ԶՈւ ռազմաբժիշկներին

Չինաստան-Սիրիա Օգոստոս 26, 2016 16:39 | RAZM.INFO - Չինաստանի և Սիրիայի կառավարության միջև ձեռք բերված պայմանավարովածության համաձայն՝ չինացի մասնագտերները կվերապատրաստեն Սիրիայի ԶՈւ ռազմաբժիշկների, ինչպես նաև կտրամադրեն որոշակի օգնություն այդ ոլորտում: Continue reading

Թուրքիայի Ջիզրե գավառում PKK-ի գործողության հետևանքով սպանվել է 11 ոստիկան

Ջիզրեում PKK-ն ոստիկանության երկու շենք է պայթեցրել, կան զոհեր Օգոստոս 26, 2016 15:54 | RAZM.INFO - Այսօր՝ օգոստոսի 26-ին, Թուրքիայի հարավարևելյան՝ Սիրիային և Իրաքին սահմանակից Ջիզրե գավառում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները պայթուցիկով բեռնված մեքենա են գործի դրել գավառի ոստիկանատան և ոստիկանության արագ արձագանքման ուժերի շենքերի մոտ: Continue reading

ՌԴ Կասպյան նավատորմիղը և Սևծովյան նավատորմը վարժանքներ են անում

ՌԴ սևծովյան նավատորմի վարժանքներ Օգոստոս 26, 2016 14:34 | RAZM.INFO - Օգոստոսի 25-ին սկսված ՌԴ ԶՈւ հանկարծակի ստուգումների շրջանակներում Կասպյան նավատորմիղի ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության «բարձրագույն աստիճանի»: Վարժանքներ են անցկացվում նաև Սևծովյան նավատորմում: Continue reading

ՌԴ ԶՈւ Տու-22Մ3 ռմբակոծիչները կհամալրվեն X-32 թևավոր հրթիռներով

Խ-32 թևավոր հրթիռի լուսանկարը (2013) Օգոստոս 26, 2016 13:48 | RAZM.INFO - Ռուսաստանյան Տու-22Մ3 հեռահար ռմբակոծիչների սպառազինությունը նախատեսվում է համալրել X-32 (Խ-32) թևավոր հրթիռներով, սակայն ժամկետներ չեն նշվում:  Արձակելուց հետո հրթիռը բարձրանում է շուրջ 40 կմ, ապա՝ ուղղվում դեպի թիրախը: Նշվում է շուրջ 1000 կմ հեռահարության մասին: Continue reading

ՌԴ ԶՈւ հյուսիսկովկասյան ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստության «լրիվ» աստիճանի

ՌԴ ԶՈւ ստորաբաժանումները զորավարժության շրջանակլներում իրականացնում են զորքերի վերախմբավորում Օգոստոս 26, 2016 13:17 | RAZM.INFO - Օգոստոսի 25-ից ՌԴ ԶՈւ գրեթե բոլոր ստորաբաժանումներում սկսված հանկարծակի ստուգումներին ներգրավվել են նաև հարավային ռազմական շրջանի ստորաբաժանումները, ռազմաբազաները, որոնք բերվել են մարտական պատրաստականության «լրիվ» աստիճանի: Continue reading

Հայաստանը առաջին անգամ կմասնակցի «Բանակ-2016» ռազմարդյունաբերական ցուցահանդեսին

Հայկական արտադրության ռազմական նշանակության ԱԹՍ Օգոստոս 26, 2016 12:17 | RAZM.INFO - Առաջին անգամ Հայաստանը  «Բանակ-2016» ռազմատեխնիկական ֆորումին կներկայացնի ռազմարդյունաբերական  5 ձեռնարկություն: Ֆորումը անցկացվելու է սեպտեմբերի 6-ից 11-ը մերձմոսկովյան «Պատրիոտ» զբոսայգում: Continue reading

Կասպից ծովում ավարտվել են Ադրբեջանի ՌԾՈւ վարժանքները

Ադրբեջանի ռազմածովային ուժերի վարժանքներ Կասպից ծովում Օգոստոս 26, 2016 10:52 | RAZM.INFO - Օգոստոսի 22-25-ին Կասպից ծովում Ադրբեջանի ռազմածովային ուժերի զորավարժությանը ներգրավվել էր շուրջ 3000 զինծառայող, 30 ռազմանավ, կատեր, 20 ինքնաթիռ և ուղղաթիռ, ավելի քան 20 միավոր հրթիռահրետանային կայանքներ։ Continue reading

[Թարմացված] Ավտոպատահարի հետևանքով մահացել է ՌԴ ՍԶ պայմանագրային երկու զինծառայող

Օգոստոս 26, 2016 10:27 | RAZM.INFO - Օգոստոսի 25-ին, Ժամը 16:10-ի սահմանում, Արագածավան գյուղի մոտ մեքենա է կողաշրջվել՝ հայտնվելով դաշտամիջյան հատվածում։ Պատահարի հետևանքով զոհվել է 38-ամյա Արտակ Պետրոսյանը, ևս մեկը՝ հետագայում մահացել է հիվանդանոցում։ Երկուսն էլ ՌԴ սահմանապահ զորքերի զինծառայողներ էին: Continue reading