Կասպից ծովում ավարտվել են Ադրբեջանի ՌԾՈւ վարժանքները

Օգոստոսի 22-25-ին Կասպից ծովում Ադրբեջանի ռազմածովային ուժերի զորավարժությանը ներգրավվել էր շուրջ 3000 զինծառայող, 30 ռազմանավ, կատեր, 20 ինքնաթիռ և ուղղաթիռ, ավելի քան 20 միավոր հրթիռահրետանային կայանքներ։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը։

Ադրբեջանի ռազմածովային ուժերի վարժանքներ Կասպից ծովում

Ադրբեջանի ռազմածովային ուժերի վարժանքներ Կասպից ծովում

Զորավարժությունն անցկացվել է մի քանի փուլերով՝ ռազմաօդային, հրթիռահրետանային ուժերի, հատուկջոկատայինների ներգրավմամբ։ Ըստ ադրբեջանական կողմի հայտարարության՝ հիմնական նպատակը Կասպից ծովում Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսների անվտանգության ապահովումն է։

Վարժանքների առաջին փուլում ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության «լրիվ» աստիճանի, նավախմբերը տեղակայվել են նշանակված վայրերում։ Այնուհետև տարբեր զորատեսակները համատեղ ուժերով մշակել են Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսների պահպանության անհրաժեշտ քայլերը։

Վերջնական փուլում Կասպից ծովի ափին տեղակայված ռազմաօդային ստորաբաժանումները, հրետանին և հրթիռային կայանքները «չեզոքացրել են» պայմանական ահաբեկիչների գրոհները Ադրբեջանի նավթային պլատֆորմի վրա, ինչպես նաև պայմանական հակառակորդի ռազմանավերը, իրականացրել ուսումնամարտական կրակով վարժանքներ։

Ադրբեջանի ռազմածովային ուժերի վարժանքներ Կասպից ծովում

Ադրբեջանի ռազմածովային ուժերի վարժանքներ Կասպից ծովում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *