Հայաստանը առաջին անգամ կմասնակցի «Բանակ-2016» ռազմարդյունաբերական ցուցահանդեսին

Առաջին անգամ Հայաստանը  «Բանակ-2016» ռազմատեխնիկական ֆորումին կներկայացնի ռազմարդյունաբերական  5 ձեռնարկություն: Ֆորումը անցկացվելու է սեպտեմբերի 6-ից 11-ը մերձմոսկովյան «Պատրիոտ» զբոսայգում:

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ մեջբերելով ՌԴ ՊՆ գիտահետազոտական գործունեության գլխավոր վարչության պետ Ալեքսանդր Միրոնովին:

Հայկական արտադրության ռազմական նշանակության ԱԹՍ

Հայկական արտադրության ռազմական նշանակության ԱԹՍ

Հայաստանի մասնակցության մասին ավելի վաղ հայտնել էր ՌԴ ՊՆ գիտահետազոտական գործունեության գլխավոր վարչության պետի տեղակալ գեներալ-մայոր Ռոման Կորդյուկովը:

Առաջին անգամ կներկայանան նաև Բելառուսը՝ 9 ձեռնարկությամբ, Ղազախստանը՝ 6, իսկ Պակիստանը՝ 9:

2016  թվականին ֆորումին հրավիրվել են մասնակցելու 107 երկիր, որոնցից 86-ը հաստատել են իրենց մասնակցությունը, իսկ 45-ը պլանավորում են ուղարկել պաշտոնական պատվիրակություն:

«Բանակ-2016»-ը ՌԴ ՊՆ-ի կողմից նախաձեռված  ռազմատեխնիկական միջազգային ֆորում է,որը անցկացվում է երկրորդ անգամ: «Բանակ-2015»-ին Հայաստանը չի մասնակցել, սակայն ՀՀ ՊՆ տեղակալ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի նախկին պետ Ալիկ Միրզաբեկյանի պատվիրակությունը Ռուսաստանում մասնակցել էր «Բանակ-2015» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին:

2 responses to “Հայաստանը առաջին անգամ կմասնակցի «Բանակ-2016» ռազմարդյունաբերական ցուցահանդեսին

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 21-27 օգոստոսի, 2016 | Ռազմ.info

  2. Pingback: Ռուսաստանում մեկնարկում է «Բանակ-2016» ռազմարդյունաբերական ցուցահանդեսը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *