Չինաստանի և Սիրիայի կառավարության միջև ձեռք բերված պայմանավարովածության համաձայն՝ չինացի մասնագտերները կվերապատրաստեն Սիրիայի ԶՈւ ռազմաբժիշկների, ինչպես նաև կտրամադրեն որոշակի օգնություն այդ ոլորտում:
Այս մասին օգոստոսի 25-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է ՉԺՀ ՊՆ մամուլի խոսնակը:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ Չինաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը նշել է, որ Սիրիացի ռազմաբժիշկները վերապատրաստվելու են Չինաստանում:
Հայտնի է, որ կողմերի միջև այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել օգոստոսի 16-ին, երբ աշխատանքային այցով Սիրիա էր մեկնել ՉԺՀ կենտրոնական ռազմական կոմիտեի միջազգային ռազմական համագործակցության բաժնի ղեկավար, դերծովակալ Գուան Յուֆեյը:
Դամասկոսում դերծովակալ Յուֆեյը հանդիպել է Սիրիայի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Ֆահադ Ջասիմ ալ-Ֆարիջին, որտեղ կողմերը պայմանավորվել են Չինաստանի կողմից Սիրիային հումանիտար օգնության տրամադրման և անձնակազմերի վերապատրաստման հարցերի շուրջ: