ՌԴ Կասպյան նավատորմիղը և Սևծովյան նավատորմը վարժանքներ են անում

Օգոստոսի 25-ին սկսված ՌԴ ԶՈւ հանկարծակի ստուգումների շրջանակներում Կասպյան նավատորմիղի ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության «բարձրագույն աստիճանի»: Վարժանքներ են անցկացվում նաև Սևծովյան նավատորմում: Այս մասին հայտնում է (1, 2) ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը:

ՌԴ սևծովյան նավատորմի վարժանքներ

ՌԴ սևծովյան նավատորմի վարժանքներ

Կասպյան նավատորմիղի ստուգումներին ներգրավվել են նավախմբերը և առափնյա անվտանգության ստորաբաժանումները: Մարտական հերթապահության Կասպից ծովում ներգրավվել են տորմիղի շուրջ 10 նավեր, այդ թվում՝ «Գրադ Սվիյաժսկ», «Վելիկի Ուստյուգ», «Ուգլիչ» փոքր հրթիռային նավերը, հրետանային կատերներ, ականակիր, ականազերծող և որոնողափրկարարական նավեր:

Մարտական տագնապով հանվել են նաև հակասուզանավային դեսանտային ստորաբաժանումները, ծովային հետևակի գումարտակները: Հիշեցնենք, որ Կասպյան նավատորմիղը վերջին անգամ Կասպից ծովում վարժանքներ անցկացրել էր ընդամենը մի քանի օր առաջ:

Սև ծովում վարժանքներին մասնակցում են ավելի քան 15 նավ, այդ թվում՝ ֆրեգատ, հրթիռային նավեր, պարեկանավ, ականակիր, ականազերծող նավեր, մեծ դեսանտային նավեր: Մասնակցում են նաև հակաօդային պաշտպանության ուժերը:

Սև և Կասպից ծովերում վարժանքներին ընդհանուր առմամբ ներգրավվել է շուրջ 4 հազար զինծառայող, 300 միավոր զինտեխնիկա:

Հիեշցնենք, որ ստուգումներին ներգրավված են նաև Հյուսիսային Կովկասում տեղակայված ՌԴ ԶՈւ ՀՌՇ ստորաբաժանումները, ռազմաբազաները:

ՌԴ Կասպյան նավատորմիղի ծովային հետևակի զինծառայողներ

ՌԴ Կասպյան նավատորմիղի ծովային հետևակի զինծառայողներ

One response to “ՌԴ Կասպյան նավատորմիղը և Սևծովյան նավատորմը վարժանքներ են անում

  1. Pingback: ՌԴ ծովային ավիացիան հայտնաբերում է «հակառակորդի» նավախմբերը Սև և Կասպից ծովերում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *