Սիրիայի Դարայա քաղաքը անցնում է կառավարական ուժերի վերահսկողությանը

Այսօր՝ օգոստոսի 26-ին, սիրիական կառավարական ուժերը և Դամասկոսի հարևանությամբ գտնվող Դարայա քաղաքի զինյալները պայմանավորվել են զինյալների կողմից զենքերը վայր դնելու և քաղաքը կառավարական ուժերին հանձնելու մասին:

Այս մասին հայտնում է սիրիական «Սանա» պետական գործակալությունը:

Դարայա քաղաքի վարչական խորհրդի ղեկավար Մարուան Աբեյդը «Սանա»-ին հայտնել է, որ ըստ պայմանավորվածության՝  քաղաքում ապրող ընտանիքները կտարհանվեն Դամասկոսի կամ նրա հարևանությամբ գտնվող  ժամանակավոր կացարաններ:

Նախատեսվում է նաև, որ զենքերը վայր դնելուց հետո շուրջ 700 զինյալներ կտեղափոխվեն Իդլիբ:

Իրադրությունը Դարայայում օգոստոսի 26-ի դրությամբ: Կանաչով պատկերված են Դարայայում գտնվող զինյալները, որոնց շրջապատել են կառավարական և Ասադին հարող ուժերը:

Իրադրությունը Դարայայում օգոստոսի 26-ի դրությամբ: Կանաչով պատկերված են Դարայայում գտնվող զինյալները, որոնց շրջապատել են կառավարական և Ասադին հարող ուժերը:

Արաբական «Ալ-Մասդար Նյուզ» լրատվակայքը նշում է, որ Դարայա քաղաքի համար կառավարական ուժերի և զինյալների միջև  մարտերը փոփոխակի հաջողություններով ընթանում էին շուրջ 4 տարի, և կառավարական ուժերը հաջողության հասան այն բանից հեոտ, երբ սիրիական բանակի 4-րդ դիվիզիան կտրեց Դարայայի կապը հարևանությամբ գտնվող ալ-Մադիմիյա ավանի հետ: Նշվում է, որ ալ-Մադիմիյայի զինյալները հաշտության եկան կառավարական ուժերի հետ, և դրանից հետո Դարայայի զինյալները հայտնվեցին լիակատար մեկուսացման մեջ:

Աղբյուրը նշում է նաև, որ Դարայայում հաստատվելուց հետո, կառավարական ուժերը հնարավորություն կունենան իրենց շուրջ 2500 զինվորականներին և զրահատեխնիկան կենտրոնացնել այլ ճակատներում:

Սիրիայի կառավարական ուժերը Դարայայի մի հատվածում

Սիրիայի կառավարական ուժերը Դարայայի մի հատվածում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *